25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Փաշինյանի ուտոպիստական հայտարարությունները որևիցե մեկին որևէ օգուտ չեն տալու՝ հատկապես բանակցային գործընթացում. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանին անհանգստացրել է հանգամանքը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրեթե պատրաստ չի եղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Մյունխենում տեղի ունեցած հանդիպմանը։

«Իր աշխատակազմը և ինքը պետք է վաղօրոք կանխատեսեին, թե ինչ հարցեր են բարձրացվելու ադրբեջանական կողմից, քանի որ Ալիևը բացարձակ չթաքցրեց, որ առաջ է տանելու այն նույն կեղծ թեզերը, որոնցով շատ վաղուց է առաջնորդվում։ Երևի մեր բախտը բերեց նրանից, որ Ալիևն էլ այդքան շատ լավ պատրաստված չէր այս հանդիպմանը, քանի որ չարձագանքեց Փաշինյանի՝ երկու, բավական կոպիտ սխալներին», – լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գագիկ Համբարյանը։

 

Ըստ քաղաքագետի, առաջին սխալն այն էր, որ իբր Ադրբեջանի նախկին նախագահը հարցազրույց է տվել «Аргументы и факты» թերթին և բացահայտել է Խոջալուի դեպքերի ընթացքում ադրբեջանական զինուժի ակտիվ մասնակցությունը խաղաղ բնակչության կոտորածների մեջ։

Երկրորդ կոպիտ սխալը, Համբարյանի խոսքով, որին չի արձագանքել Ալիևը, այն էր, որ Շահումյանի շրջանը 100 տոկոսով բնակեցված է եղել հայերով.

«1989-ի մարդահամարի տվյալներով՝ Շահումյանի շրջանի 20 հազար բնակչությունից 17 հազարը եղել է հայ, 3 հազարը՝ ադրբեջանցի»։

Քաղաքագետն ասաց, թե հանդիպման ընթացքում շատ են եղել նաև Ալիևի կողմից բարձրացված սխալ հարցերը, որոնց չի արձագանքել Նիկոլ Փաշինյանը։

Քաղաքագետի համար անընդունելի է եղել նաև Նիկոլ Փաշինյանի խաղաղասիրական կեցվածքը.

«Ադրբեջանական կողմը մի քանի անգամ օգտագործեց հայերի կողմից ադրբեջանցիների էթնիկ զտում կազմակերպելու թեզը, որին պարոն Փաշինյանը ոչ մի արձագանք չտվեց։ Սա իր մեջ շատ մեծ վտանգ է պարունակում, քանի որ ունենալով այնպիսի փաստեր, ինչպիսիք են Սումգայիթի, Բաքվի հայության ջարդերը, ապրիլյան պատերազմի իրադարձությունները, կեղծ թեզեր՝ միկրո և մակրո հեղափոխություններ է առաջ բերում։ Փաշինյանի ուտոպիստական, անտրամաբանական հայտարարությունները միկրո և մակրո հեղափոխությունների մասին, որևիցե մեկին որևէ օգուտ չեն տալու հատկապես բանակցային գործընթացում»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ