19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ես Արարատ Միրզոյանի փաստաբանն եմ: Իսկ ո՞վ է Արարատ Միրզոյանը

Նստած եմ սպասասրահում, ոնց հետագայում պարզ դարձավ կես ժամ ուշացումով սրահա մտնում իգական սեռի ներկայացուցիչ, ու հարցնումա համապատասխան բժշկին:

Բժիշկը մոտենումա ու ասումա, որ չի ընդունելու սույն իգական սեռի ներկայացուցչին, քանի որ վերջինս կես ժամ ուշացել է գրանցման ժամից:

Տիկինը երկու ունքը բարձրացրեց ու հեգնական տոնով ասաց

-Դուք գիտեք ես ո՞վ եմ

Բժիշկը պատասխանեց ՈՉ!

-Ես Արարատ Միրզոյանի փաստաբանն եմ!

Բժիշկը զարմացած դեմքով

-Իսկ ո՞վ է Արարատ Միրզոյանը

Փաստաբան տիկինը վրդովվեց ու հաթաթա տալով գնաց մի կողմ:

Հիմա սա փաստաբանի էթիկայի խախտո՞ւմ է, թե՞ փառամոլության գերդոզավորման արդյունք: Գրում է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ