18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Աղոթքի կոչ

Հորդոր և կոչ աղոթքի…
Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր ժողովուրդ, Աստծո խոսքի նվիրյալ և անքուն քարոզիչ հոգևոր հայրեր,
Մեր Հայրական կոչով և հորդորով հրավիրում ենք ամենքիդ աղոթելու մեր հայորդի զինվորների և հայոց հաղթական բանակի համար, աղոթելու և միասնաբար խնդրելու Տիրոջից խաղաղ և անփորձանք ծառայություն մեր քաջ զինվորների համար, որպեսզի խաղաղ պայմաններում այլևս կորուստներ և զոհեր չունենանք։
_Ինչ որ խնդրեք Իմ Հորից Իմ անունով՝ կտամ ձեզ, _ ասում է Քրիստոս…
Հետևաբար մեր աղոթքով աջակից և զորավիգ լինենք մեր բանակին և զինվորներին։

Արցախի Թեմի Առաջնորդ՝
Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ