25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Իրանի եւ Հայաստանի միջեւ “Խաղաղության այգի” կկառուցվի

Այսօր` հուլիսի 17-ին, ՀՀ բնապահապանության նախարար Արամ Հարությունյանը եւ Իրանի փոխնախագահ, բնապահպանական կազմակերպության նախագահ պարոն Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհը ՀՀ բնապահպանության նախարարության Բնության պետական թանգարանում ստորագրեցին Սյունիքի մարզում Անդրսահմանային պահպանվող տարածքում “Խաղաղության այգու” կառուցման հետ կապված հուշագիր:

Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհը նշեց, որ իրանական կողմը ծրագրի շրջանակներում հատկացնելու է շուրջ 30 հազար հա հողատարածք` 2500 տեսակ բուսատեսակներով եւ 230 տեսակ կենդանատեսակներով: Նա նաեւ հավելեց, որ եթե պահպանվող տարածքում գոյություն ունեն գյուղատնտեսական հողեր կամ ենթակառուցվածքներ, ապա դրանք շարունակելու են իրենց բնականոն գործունեությունը:

Նախքան հուշագրի ստորագրումը ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ընդունել է Իրանի փոխնախագահ պարոն Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են հայ-իրանական փորձագիտական խմբի կողմից իրականացված աշխատանքները:

Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհը շնորհակալություն  հայտնեց ինտենսիվ աշխատանքի համար եւ հավաստիացրեց, որ Իրանը պատրաստվում է համագործակցել Հայաստանի հետ բնապահպանության բնագավառում եւ կյանքի կոչել ձեռք բերված պայմանավորվածությունները:

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ