29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Աչքի ոչ ճիշտ խնամքը` աչքի տարբեր հիվանդությունների պատճառ. մասնագետ

image_4517

Բացի ժառանգական փոխանցվող հիվանդություններից երեխաների մոտ հաճախացել են նաեւ  աչքի ձեռքբերովի հիվանդությունները: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մանկական բաժանմունքի վարիչ Ռուզաննա Հարությունյանը:

Մասնագետի խոսքով, կարճատեսությունն ու աչքի այլ ձեռքբերովի հիվանդությունների առաջացման պատճառները տարբեր են լինում` հղիության ընթացքում կնոջ տարած  սթրեսներից մինչեւ աչքի ոչ ճիշտ խնամքն ու ամակարգչի կամ հեռուստացույցի առաջ երկար նստելը:

Մասնագետի խոսքով, համակարգչի առջեւ երկար նստելը լուրջ վնաս խարող է հասցնել առողջությանը: համակարգչի մոտ երկար աշխատողները պետք է խոնավացնող կաթիլներ օգտագործեն, օգտվեն հատուկ ֆիլտրերից, և եթե նույնիսկ տեսողության հետ խնդիր չունեն, միևնույն է` անհրաժեշտ է կրել պաշտպանիչ ակնոցներ, պարբերաբար կատարել աչքի վարժություններ:

Ռուզաննա Հարությունյանը  ծնողներին խորհուրդ է տալիս հետեւլ նաեւ երեխայի ընթերցանությանը: Երեխան պետք է նստած կարդա, որպեսզի պահպանվի ողնաշարի ճիշտ կեցվածքը, գիրքը պետք է պահպանվի աչքից 30-35 սմ հեռավորության վրա, լույսը պետք է ընկնի ձախից: Ընթերցանության ժամանակահատված չպետք է տեւի անընդմեջ 2-3 ժամ:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ