25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Տանը գոռգռացող իսկ դուրսը՝ «կուռկուռի ձագ»-ի պես ապրող վարչապետ ունենք։ Ասա դրա «թաթիկներն էլ կտրեիր» էլի, կամ «ասֆալտին ծեփեիր», թե Մյունխենում մի կարգին ասֆալտ չկար

Տիկնայք և Պարոնայք
Ըստ իս, Փաշինյան–Ալիև մյունխենյան հանդիպումը՝ լավ կազմակերպված շոու էր, ուղղված՝ «նախապատրաստելու Ժողովուրդներին խաղաղությանը»։

Հանդիպումը տեղի ունեցավ Փաշինյանի սիրած «լայվ» ֆորմատով, սակայն այն ավելի շատ «անարդյունք դատարկաբանություն» էր հիշեցնում, որը համոզված եմ, «ոչնչի» մասին էր և ավելի շատ միտված էր ժողովրդներին դեմոնստրացիա անելու, որ ինչ-որ գործընթաց է տեղի ունենում, սակայն չէին խոսում իրական գործընթացների մասին։
Լինելով մասնագիտությամբ հոգեբան, կարող եմ տեղեկացնել Ձեզ, որ կամայական կոմունիկացիայի 55%-ը կազմում է ոչ վերբալ կոմունիկացիան՝ «մարմնի լեզուն» և միայն 7%-ն է կազմում այն միտքը, որը արտահայտում ենք։

Ալիևի կեցվածքը, նստելաձևը, շարունակաբար Փաշինյանի ուղղությամբ նետվող քմծիծաղը, իսկ երբեմն նաև անզուսպ ծիծաղը (երբ Փաշինյանը իր սովորականի նման «լայվից» ոգևորված ու «հեծանիվ հայտնաբերողի» էնտուզիազմով խոսում էր իր հորինած միկրոհեղափոխությունից), այնպիսի տպավորություն էր ստեղծում, կարծես թե պատերազմում պարտվող կողմը մենք ենք եղել։

Ամեն բան այնքան վատ էր, որ նույնիսկ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովն իրեն թույլ տվեց ծիծաղել Փաշինյանի խոսքի վրա, ինչը ակնհայտ անհարգալից վերաբերմունք է մեր պետության ղեկավարի, նույնն է թե՝ մեր պետության նկատմամբ։

Այս մասով կարող ենք եզրակացություն անել Հայ-Ադրբեջանական բանակցություններում ունեցած դերաբաշխման մասին՝ ով է իրավիճակ թելադրողն ու ով հանձնվողը։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա նա իր տեղը չէր գտնում աթոռի վրա։

Համայն Հայոց Վարչապետն իր մարմնին ու հատկապես վերջույթներին չէր տիրապետում, ինչը հատկապես լինում է դիսկոմֆորտ և կեղծ վիճակների դեպքում։ Դրանք անընդհատ անհանգիստ շարժման մեջ էին։ Ցավող սրտով պետք է նշեմ, որ լսարանի համար նա պարզապես իրեն ներկայացրեց, որպես զավեշտալի կերպար, ինչը վերջինս, «հաջողությամբ» համակցեց բազմաթիվ ոչ ազնիվ ժեստերով՝ մատն անընդհատ քթին տանել, ծնոտը քորել, ձեռքերի տեղը «չգտնել» և այլն։

Փաշինյանի հայացքը խեղճացած էր ու մոլորված՝ խաղաղություն մուրացողի դրոշմով։ Նման հայացք ունենում են դասը չսովորած աշակերտները։ Ալիևի հետ քննարկման ժամանակ պայուսակը քչփորելն ու այնտեղից գրքեր հանելը՝ շպարգալկայից օգտվելու տեսարան էր հիշեցնում։ Եվ այս ամենը, սկսած պայուսակը իրեն մոտեցնելու գործընթացից, որից հետո մեր վարչապետը մի փոքր ավելի հուզական հանգստություն ձեռք բերեց, սակայն նույնիսկ դա չփրկեց իրավիճակը։

Ավելացնեմ նստելու պոզայի մասին՝ կորացած, խեղճացած մեջքով ոտքերը տեղադրված էր «հիմա գնում եմ» պոզայով, ինչը բավականին խղճուկ տեսք էր տալիս ՀԱՄԱՅՆ ՀԱՅ ԱԶԳԻ վարչապետին։
Ինչ վերաբերվում է կոստյումի պիջակի արտաքին գրպանում սմարթֆոն պահելուն, ապա դա անկրթության, շատ վատ տոնի նշան է։ Դա նույնն է, որ պիջակի ներքևի կոճակը կոճկվի ու վերևինը բաց թողնվի կամ երկու կոճականոց պիջակի երկու կոճակն էլ կոճկվի։

Ես կարծում եմ, որ հազարամյակների պատմություն ունեցող ու Ղարաբաղյան պատերազմում հաղթած, ու Տիգրան Մեծի նման առաջնորդ ունեցած (Փաշինյանի սիրած հերոսն էր այդ հանդիպման ժամանակ) ժողովրդի համար բավական ամոթալի էր, որ նրան ներկայացնում է կրթական ու հոգեբանական համապատասխան որակներ չունեցող մեկը՝ խնդրողական դիրքով։

Բովանդակային մասով որևե բան չեմ ասելու, որովհետև ինձ կոմպետենտ չեմ համարում։ Կարծում եմ համապատասխան մասնագետները ակտիվ կարտահայտեն իրենց դիրքորոշումները։
Պարզվում ա մենք՝ տանը գոռգռացող իսկ դուրսը՝ «կուռկուռի ձագ»-ի պես ապրող վարչապետ ունենք։ Ասա դրա «թաթիկներն էլ կտրեիր» էլի, կամ «ասֆալտին ծեփեիր», թե Մյունխենում մի կարգին ասֆալտ չկար…
Էէէէ, հլա մի հատ ասեք ՏԻԳՐԱՆ ՄԵԾ, դե հիմա նիկոլ…

Միհրդատ Մադաթյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ