18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մոտ 22 000 դոլար՝ մի գիշերվա համար․ Փաշինյանի պատվիրակությունը կհանգրվանի «Hotel de Rome, a Rocco Forte Hotel» հյուրանոցում

Նիկոլ Փաշինյանն ու մի շարք մարդիկ այսօր մեկնում են Գերմանիա, որտեղ կմնան փետրվարի 13-15-ը: Սա աշխատանքյաին այց է, որի մասին տեղեկատվություն է հրապարակված ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում, այս մասին գրում է լրագրող Էմիլ Բաբայանըՙ փոխանցում է Politik.am-ը:

«Իսկ հիմա այն մասին՝ ինչի վերաբերյալ տեղեկություն չեն տարածել. Հայկական պատվիրակությունը հինգաստղանի «Hotel de Rome, a Rocco Forte Hotel» հյուրանոցում ամրագրել է 20 համար՝ 400-500 և մինչև 900 եվրո արժողությամբ:

Այս տեղեկությունը փոխանցել է հյուրանոցի աշխատակիցը, Վրաստանից ներգաղթյալ Լալի Չաչաուրին, նրա հրապարակման սքրինշոթը տեղադրում եմ հրապարակման մեջ: Հիմա տեքստը ջնջված է: Ես մեկնաբանություններում խնդրել էի ավելի շատ տեղեկություն տրամադրել, մինչդեռ մերժում էի ստացել ու դրանից հետո տեքստը ջնջվել էր: Բայց դե մենք փորձված գայլեր ենք, ամեն բարևից առաջ սքրինշոթ ենք անում:

Լալին գրում է, որ Բեռլինում կան բազմաթիվ այլ հյուրանոցներ, այդ թվում և նմանատիպ հինգաստղանի հյուրանոցներ, որտեղ սպասարկումը չի զիջում այստեղի սպասարկմանը, իսկ գներն ավելի մատչելի են: Նա չի հասկանում, թե ինչու է զարգացող երկրի պատվիրակությունն այսքան գումար վատնում:

Ես նայել եմ՝ Բեռլինում իսկապես կան մի շարք հյուրանոցներ՝ ավելի մատչելի գնով: 120-180 դոլար արժողությամբ համարում կարող ես քեզ արաբ շեյխ զգալ, էլ չեմ խոսում 250 դոլար արժողությամբ համարի մասին, որի անհրաժեշտությունն ըստ ամենայնի չկա: Տեղադրում են հինգաստղանի «Hotel Palace Berlin» հյուրանոցի նկարները: Ի դեպ այս հյուարնոցը հատուկ չեմ ընտրել, Google-ում հինգաստղանի հյուրանոցներկ որոնման արդյունքում առաջին իսկ պատահած հյուրանոցն է: Այստեղ 180-200 դոլարով կարելի է շքեղ համար վարձել, որի մեջ ներառված է նախաճաշը, իսկ ջակուզին, լողավազանը և մարզասրահն անվճար են, ներառված է նաև բար:

Բայց ոչ, միայն հյուրանոցի համար հայկական պատվիրակությունը ծախսել է (500+900)/2 * 20 = 14 հազար եվրո, մոտավորապես 22 հազար դոլար մի գիշերվա համար. Փետրվարի 13-15-ի համար ստացվում է 66 հազար դոլար: 

Իսկ թե ինչ է Բեռլինում 900 եվրո արժողությամբ համարը, մնում է միայն կռահել», – գրում է նա:

85014397_1425956114230686_7817997435535360000_o 84174385_1425956140897350_27678276788944896_o 86202778_1425956107564020_8284626906188349440_n 86220217_1425956060897358_3802016960087064576_o 86187788_1425956050897359_2319904014881259520_o 84191195_1425956047564026_7897060907212079104_o 86293261_1425956200897344_8026445985255260160_n

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ