16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը ճիշտ էր: ԲՀԿ-ականները փախել էին դահլիճից. Հայելի

Հանրապետության գլխավոր տուրիստը՝ Արմեն Սարգսյանը ստորագրեց սահմանադրական հանրաքվեի մասին որոշումը: Հանրաքվեի օր նշանակվեց ապրիլի 5-ը: Իհարկե, եթե նախագահը նույնիսկ չստորագրեր այդ որոշումը, միեւնույն է, այն իրավունքի ուժով կմտներ ուժի մեջ, խնդրն այստեղ Արմեն Սարգսյանի դիրքորոշումն էր, արհամարհելով իրավաբանական հանրույթի տասնյակ ներկայացուցիչների նախաձեռնությունը, նա նախընտրեց տեղավորվել իշխանական կոնյուկտուրայում եւ կանաչ լույս վառել Նիկոլ Փաշինյանի հակապետական ծրագրի առջեւ: Եւ ուրեմն այս գործընթացը կասեցնելու միակ հնարավորությունն այժմ խորհրդարանական երկու ուժերինն է՝ Լուսավոր Հայաստանի եւ Բարգավաճի:

Սահմանադրությունը նախատեսում է, որ որոշման սահմանադրականությունը ՍԴ-ում կարող են վիճարկել պատգամավորների 1/5-րդը, մեր խորհրդարանի պարագայում 27 պատգամավոր: Այս օրերին ԼՀԿ-ից հայտարարություններ են հնչել, որ իրենք պատրաստ են գնալ այդ ուղղությամբ, միայն թե ունեն 17 պատգամավոր եւ նախաձեռնությունը կյանքի կոչելու համար առնվազն եւս տասն են պետք: Իսկ որտեղ է ԲՀԿ-ն:

ԲՀԿ-ն փնտրվում է դեռեւս նախագծի քննարկման օրվանից: Ծառուկյանի շեյխ գործընկերների համարը խորհրդարանում երկրաշարժ անող ԲՀԿ-ականների ձայն-ծպտունը այս դեպքում չէր ելնում, հատուկենտ ընդդիմադիր եւ ճակատային ելույթ ունեցողներին էլ մեր տեղեկություններով Գագիկ Ծառուկյանը հրահանգել է չափի մեջ լինել ու չսրեն իրավիճակը:

Մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ ԲՀԿ-ականները հույժ կարեւոր թեմա քննարկելու պատրվակով փախել էին ԱԺ դահլիճից, որպեսզի չգրանցվեն եւ ելույթներ չունենան հանրաքվեի խայտառակ նախագծի մասին: Եւ ի տարբերություն ԼՀԿ-ի, ԲՀԿ-ից չունեցան համարձակություն նույնիսկ հաշիվ պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանից իր զազրելի ելույթի համար: Հիշեցնենք, որ Փաշինյանը նույն օրը ԱԺ-ում հայտարարեց, թե ովքեր կխոչընդոտեն այս գործընթացը՝ նկատի ունենալով կդիմեն ՍԴ, կհռչակվեն հակապետական ուժեր, ի պատասխան Էդմոն Մարքույանը հոխորտաց՝ չսպառնալ իրենց:

Իսկ ԲՀԿ-ն սովորության համաձայն իջել էր ջրի հատակը, մինչեւ կանցնի վտանգը: Այստեղ մեծ հաշվով չեն տարբերվում Փաշինյանից եւ նրանց մտահոգությունները ոչ թե պետության իրավական անվտանգության խնդիրներն են, այլ սեփական անվտանգության: Վստահ ենք, որ Գագիկ Ծառուկյանը ուշի ուշով սպասում է իր հեռախոսի զանգին, թե ինչ պետք է ասի վարչապետ Փաշինյանը:

Նոր Հայաստանում էլ ԲՀԿ-ն շարունակում է իր ամենամեծ առաքելությունը՝ վճռորոշ պահերին ծառայել ոչ թե ժողովրդին ու պետությանը, այլ իշխանություններին: Երիցս չէր սխալվում Սերժ Սարգսյանն ասլով՝ «Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք»:

Անի Սահակյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ