20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայաստանի ԱԳ նախարարն ընդունեց Սուրբ Աթոռի արևելյան եկեղեցիների ժողովի նախագահին

Հուլիսի 17-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Սուրբ Աթոռի արեւելյանեկեղեցիների ժողովի նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրիին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց որ Հայաստանի Հանրապետության եւ Սուրբ Աթոռի,ինչպես նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Վատիկանի ամուր հարաբերությունները գտնվում են բարձրմակարդակի վրա՝ հիմնված լինելով դարերի խորքից եկող պատմական կապերի, քրիստոնեական արժեհամակարգիեւ հարուստ մշակութային ժառանգության վրա: Հայաստանի արտգործնախարարն երախտագիտություն հայտնեցՀայաստանում Սուրբ Աթոռի բազմամյա բարեգործական գործունեության համար:

Նախարար Նալբանդյանն ու կարդինալ Սանդրին կարեւորեցին անցյալ դեկտեմբերին ՀՀ Նախագահի ՍերժՍարգսյանի այցելությունը Վատիկան եւ Նորին Սրբություն Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի հետ հանդիպումը՝որպես հարաբերությունների բարձր մակարդակի եւս մեկ վկայություն:

Զրուցակիցները քննարկեցին փոխադարձ կապերի ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր, մտքերփոխանակեցին տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների վերաբերյալ:

Այս մասին Henaran.am-ին տեղեկացնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ