24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տղաներ և աղջիկներ, եթե իմ անունը տալը կարևորում է ձեր անձը և բարձրացնում ձեր ինքնագնահատականը, առաջարկում եմ յուրաքանչյուր ելույթ սկսելիս արտասանել իմ անունը

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօրվա ինտելեկտուալ եւ իրավական վանդալիզմի եւ տոքսիկացիայի գերդոզավորումից հետո արդեն դժվար է անդրադառնալ իշխանական պատգամավորների հայտարարություններին՝ հատկապես որ նրանց մեծ մասին չեմ ճանաչում։

Տղաներ եւ աղջիկներ, եթե իմ անունը տալը կարեւորում է ձեր անձը եւ բարձրացնում ձեր ինքնագնահատականը, առաջարկում եմ յուրաքանչյուր ելույթ սկսելիս արտասանել իմ անունը։ Ավելին՝ առաջարկում եմ, որպես սրբազան մանտրա, ամեն առավոտյան կրկնել անունս՝ չմոռանալուվ մանտրայի մյուս բաղադրատարրերը, այն է՝ հանցավոր ռեժիմ, խուճապ, թալան, ժողովրդի թշնամի, այլեւս երբեք, միայն մենք եւ այլն։
Հ.Գ. Այսքանով այդ թեման համարենք փակ»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ