19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Աբսուրդի թատրոն. ԱԺ արտահերթ նիստը չմեկնարկած փակվեց

Ազգային ժողովի օրակարգում ընդգրկված էր երկու հարց, սակայն նախաձեռնողն այսօր առավոտյան ետ է կանչել արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը: Այս մասին քիչ առաջ հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Հաշվի առնելով հանգամանքը, որ նիստի օրակարգում այլևս հարց չի մնացել, նիստը համարվում է փակված»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում էր Սահմանադրության մասին երկու նախագծերին:

Միրզոյանը ենթադրեց, թե ինչ-որ տեխնիկական խնդիր կա. «Այսօր առավոտյան նախաձեռնողը նոր համանման, ըստ էության, ոչ բովանդակային փոփոխություններով, օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ: Խմբակցությունը միջնորդել է կրկին հրավիրել ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, ինչի մասին ես ծանուցում ստացել եմ»:

Միրզոյանը ԱԺ խորհրդի անդամներին խնդրեց մնալ Ազգային ժողովում. «Մենք մոտ 1 ժամից կունենանք խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկելու ենք համանման միջնորդություն՝ այսօր գումարել ԱԺ արտահերթ նիստ: Ամեն դեպքում բոլորին խնդրում եմ մնալ ԱԺ շենքում»։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ