19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Կռուտիտներ»: Քանդված մայթերը սալիկապատելու փոխարեն քաղաքապետը նորոգելու է շատ լավ նորոգված թաղապետարանի շենքը. Հրապարակ

Երեկ «Հրապարակը» տեղեկություն ուներ, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունվարի 31-ի կարգադրությամբ մայթերի սալիկապատման համար նախատեսվող գումարն ուղղել է Կենտրոն թաղապետարանի շենքի վերանորոգմանը։ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար, Հայկ Մարությանի ընկեր Ավետ Պողոսյանը, հարցը լսելով, ասել էր, որ հեռախոսով հարցերի չի պատասխանում՝ առաջարկել էր ուղղել գրավոր։

Նույնը եւ քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Ապա մեր հոդվածի հրապարակումից հետո սկսել էր նամակագրություն մեր լրագրողի հետ՝ իրեն բնորոշ ոճով ծաղրելով ու վիրավորելով նրան։ Բանն այն է, որ մինչեւ գրավոր փաստաթուղթ չես ունենում, այս անձինք եռանդով հերքում են փաստը եւ կեղծ տեղեկություններ տարածում։ Իսկ երբ գրավոր ապացույցներ ես ներկայացնում, սկսում են տարբեր ծիծաղելի արդարացումներ բերել, վարչապետի սիրած բառով՝ «կռուտիտներ», հույս ունենալով, որ կկարողանան մոլորեցնել անտեղյակ մարդկանց։

Այժմ մեր ձեռքի տակ է հայտնվել այն փաստաթուղթը, որը հաստատում է մեր ունեցած տեղեկությունները։ Հունվարի 31-ին քաղաքապետ Հայկ Մարությանը կարգադրել է 2020թ․ հունվարի 20-ի որոշման «մայթերի վերանորոգման՝ սալիկապատման» բառերը փոխարինել «Կենտրոն վարչական շրջանի վարչական շենքի վերանորոգման» բառերով։ Ինչը նշանակում է, որ մայրաքաղաքի քանդված ու ավերված մայթերը սալիկապատելու փոխարեն քաղաքապետն ու իր ընկերը նորոգելու են առանց այն էլ շատ լավ նորոգված ու բարեկարգ թաղապետարանի շենքը։ Ովքեր գեթ մեկ անգամ մտել են Սայաթ Նովա-Տերյան փողոցների խաչմերուկում գտնվող այդ շենքը, կվկայեն, որ այդպես է»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ