25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մի գեղեցիկ օր ես եմ պառկացնելու ու ոտքերս մաքրելու իրենց վրա. Ռուբեն Հայրապետյանը դուրս եկավ ոստիկանության շենքից

Դեկտեմբեր ամսին մեր տունը խուզարկելիս մի հայտարարություն արեցի, որ տանից հանել են տանկ, ԲՏՌ, ԲՄՊ, և մի քանի օր առաջ, երբ հեռուստացույցով նայում էի ոստիկանապետի ելույթը, տեսա, թե ինչպես է դանդաղ խոսում և դանդաղ մտածում։ Իսկ եթե դանդաղ խոսում է և դանդաղ մտածում է, ուրեմն դանդաղ էլ հասկացել է, լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանությունից քիչ առաջ դուրս եկած ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը։

«Նա իմ գրպաններում և մեքենայում փնտրում է ՍՈՒ-35-ը, տանկերը, ԲՏՌ-ն ու ԲՄՊ-ն։ Դե, բնականաբար, հասկանում եք՝ ում հանձնարարությամբ է։ Հերթական կապիկությունն էր ընդամենը։ Նրանք փորձում են ինձ վախեցնել, բայց մի բան չեն հասկանում, որ իմ տեսակին չեն կարող վախեցնել։ Բացի դրանից՝ նույնիսկ եթե պառկացնեին ասֆալտին, ամոթ չէ ոստիկանի կողմից գետնին պառկելը։ Բայց, որ ես եմ մի գեղեցիկ օր պառկացնելու ու ոտքերս մաքրելու իրենց վրա՝ հաստատ է», – ասաց նա։

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տեղեկատվության՝ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը բերման է ենթարկվելապօրինի զենք-զինամթերք պահելու, կրելու կասկածանքով

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ