23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Պատասխանատուները պետք է մարդկանց բացատրեին, թե ինչ է իրենց սպասվելու ավտոմեքենաների մեծաքանակ ներմուծումից հետո․ փորձագետ

Հայաստան է ներկրվել ավտոմեքենաների կատաստրոֆիկ քանակություն, ինչը օրենքի բացերի պատճառովկհանգեցնի նրան, որ կբախվենք մի իրավիճակի, երբ 3-4 ամիս անց ավտոմեքենաների շուկայում կարող է գների կտրուկ անկում գրանցվել: Այս մասին այսօր Հենարան ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը:

Ըստ Սահակյանի` ի սկզբանե Հայաստանի` ԵՏՄ մտնելու նպատակն էր այն Միության խոշոր երկրների անդամների համար շուկա դարձնելը, այդ թվում նաև` ավտոմեքենաների: Ի սկզբանե պարզ էր, որ ԵԱՏՄ երկրները թույլ չեն տա, որպեսզի իրենց երկրներում եւս կիրառվեն Հայաստանին տրված 5 տարվա մաքսազերծման արտոնությունը, եւ սպառողւ տվյալ երկրում պետք է վճարի այն մաքսային տարբերությունը, որ առաջանում է Հայաստանի եւ տվյալ պետության մաքսազերծման գների միջեւ։

Ինչ վերաբերում է ավտոմոբիլային ոլորտին, ապա վերջին տարիներին Ռուսաստանի ավտոարդյունաբերությունը մեծ առաջընթաց է ապրում, և իրենց ճանապարհներին հին ավտոմեքենաներից ազատվելու անհրաժեշտություն է առաջացել, այդ թվում` դրանք այլ երկրներ արտահանելով և շուկան նոր արտադրությամբ համալրելով: Այս առումով Հայաստանն ավելի շատ դիտարկվում է որպես ներկրող , այլ ոչ թե արտահանող շուկա, որի միջոցով նաեւ Ռուսաստանը կազատվի հին ավտոմեքենաներից։

Հայաստանի իշխանությունները ի վիճակի չեն լուծել մաքսադրույքների հետ կապված առաջացած խնդիրը. որոշումը կայացվել էր վաղուց, երբ ստորագրվել էր ԵԱՏՄ-ին անդամակցելու մասին փաստաթուղթը, որը գործում է իր նորմերով և օրենքներով,- նշեց  բանախոսը՝ հավելելով, թե պատկան մարմինները, պատասխանատուները ժամանակին պետք է մարդկանց բացատրեին, թե ինչ է սպասվելու նման մեծաքանակ ներկրման արդյունքում։

Վահագն Սահակյանը հավելեց, որ պետությունը երբեմն զիջումների է գնում բողոքի ցույցերի ճնշման տակ, սակայն էապես ոչինչ փոխել հնարավոր չէ: «Ավելին, մարդիկ երբեմն տեսնում են, որ իրենց բողոքի ցույցերի միջոցով հաջողվում է առաջադրել նույնիսկ ապօրինի պահանջներ, և դա կարող է վերածվել վտանգավոր միտման»,- նշեց փորձագետը:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ