19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Իրաքը Սիրիան համարում է չափազանց վտանգավոր երկիր իր քաղաքացիների համար

Իրաքի կառավարությունը հանդես է եկել կոչով` ուղղված  Սիրիայում բնակվող  իր քաղաքացիներին: Ինչպես հաղորդում է “Ալ Ջազիրան”, վերջին օրերին Սիրիայում բռնկված բռնության ալիքից հետո պաշտոնական Բաղդադը հարեւան երկիրը չափազանց վտանգավոր է համարել եւ կոչ արել իր քաղաքացիներին հեռանալ այնտեղից, որքան հնարավոր է շուտ:

Սիրիայում Իրաքի տասնյակ հազարավոր քաղաքացիներ են բնակվում, որոնք փախել են իրենց երկրից, որտեղ եւս իրավիճակը հեռու է իդեալականից: Վերջին տասնամյակում Իրաքը 2 պատերազմ է վերապրել, տնտեսական պատժամիջոցների տարիներ, օտարերկրացիների օկուպացիա եւ ահաբեկչությունների ալիք:

Վերջին շաբաթվա ընթացքում իրավիճակը Սիրիայում` հատկապես մայրաքաղաքում, զգալիորեն սրվել է: Երկրի հյուսիսում, արեւմուտքում, ինչպես նաեւ Դամասկոսում, վերականգնվել են ակտիվ ռազմական գործողությունները` զրահատեխնիկայի, հրետանու եւ ուղղաթիռների մասնակցությամբ:

Աշխարհի երկրների մեծ մասը, այդ թվում` ՌԴ-ը, խորհուրդ են տվել իրենց քաղաքացիներին լքել Սիրիան դեռեւս մի քանի ամիս առաջ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ