18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հանգստացեք Հայաստանում. անձնագիր չկա. Ժողովուրդ

Այս օրերին ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը մերժում է (կամ առնվազն հետաձգում) քաղաքացիներին, այդ թվում եւ երեխաներին նոր անձնագրեր տրամադրելու հայտերը: Տեղում պատճառաբանում են, թե չկան բավարար թվով նոր անձնագրեր: Այս մասին գրում է “Ժողովուրդ”-ը:

Սակայն թերթին լուրեր հասան, որ հատկապես փոքր երեխաներին անձնագրեր չտալու հրահանգ իջեցվել է կառավարությունից, որպեսզի ծնողները նրանց չկարողանան ՀՀ-ից դուրս բերել: Հայտնի է, որ այս սեզոնին նման անձնագրեր հարկավոր են Հայաստանից դուրս հանգստի մեկնելու համար:

Մինչդեռ կառավարությունից հրահանգ է իջեցվել անել ամեն ինչ, որպեսզի մարդիկ հանգստանան ոչ թե արտերկրում, որտեղ անհամեմատ էժան է ու հարմարավետ, այլ Հայաստանում: Այլ կերպ ասած՝ անուղղակի կերպով մարդկանց մղում են ՀՀ-ում ռեժիմի ներկայացուցիչներին պատկանող հանգստավայրերում աստղաբաշխական գումարներ ծախսելու: Ոստիկանության լրատվական ծառայությունից, սակայն, հերքեցին այս լուրերը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ