28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Թքում են ՀՀ իշխանությունների երեսին, ասում են՝ անձրև է գալիս․ քաղաքագետ

EDD2C931-2EFD-4719-AE68-75878EF2E8AF

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․

«ԵԽԽՎ Հայաստանի հարցով մոնիտորինգի համազեկուցողները, կներեք արտահայտությանս համար, թքում են ՀՀ իշխանությունների երեսին, վերջիններս ասում են՝ անձրև է գալիս։ Հերթով վեր են կենում և ողջունում ԵԽԽՎ-ում տարածված այն տեքստը, որտեղ համազեկուցողները խայտառակում են Փաշինյանին ու իր քաղաքական թիմը՝ Սահմանադրական դատարանի դեմ սանձազերծած այս արշավի համար։

Ու սա արդեն լուրջ խնդիր է։ Այս մարդիկ կույր են ցանկցած տիպի քննադատության հանդեպ։ Այս մարդիկ ինքնասիրություն չունեն։ Անընդհատ խաբում են ու չեն էլ ամաչում դրա համար։ Այնպես են ողջունում այդ խայտառակությունը, կարծես գովասանագրի են արժանացել ԵԽԽՎ Հայաստանի հարցով մոնիտորինգի համազեկուցողներից։ Պողոսներն էլ տեսնում ու ծափ են տալիս։ Իսկ այն, որ Հայաստանն այդ ծափահարությունների ներքո իջնում, հավասարվում է աշխարհի ամենահետամնաց, բռնատիրական ռեժիմներին, Փաշինյանին ու իր թիմակիցներին ընդհանրապես չի հետաքրքրում։

Եվ ուրեմն ի՞նչ անել։ Ես արդեն չգիտեմ։ Բովանդակային բանավեճի տեսակետից Փաշինյանն ու իր ատելության կուսակցությունը վաղուց են ջախջախվել թե՛քաղաքական, թե՛ իրավական և թե՛ բարոյական տիրույթներում։ Բայց նրանք խնդիր չունեն՝ սեռն էլ կփոխեն ու էլի կշարունակեն իրենց գործը։ Ի՞նչ լեզվով խոսել այս մարդկանց հետ։ Իսկապես չգիտեմ»։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ