19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ճգնաժամը սա է, երբ պետական մարմինն իզորու չէ իր լիազորություններն իրականացնել: Ամենավատը` որ անգրագիտության հետևանքով

Քաղաքական իշխանությունը ևս մեկ անգամ հաստատեց, որ ապաշնորհ է և ի զորու չէ անգամ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ամենասովորական կանոնները պահպանել:

Երեկ խորհրդարանի կայքում տեղեկություն հրապարակվեց այն մասին, որ ԱԺ նախագահը որոշում է ընդունել փետրվարի 6-ին ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու մասին: Օրակարգում, իհարկե, ՍԴ-ի ներկայիս կազմից ապօրինի ազատվելու մասին հերթական նախաձեռնությունն է:

ԱԺ-ում մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցությունն ու ԱԺ նախագահը անտեսել էին Կանոնակարգ օրենքով արտահերթ նիստ հրավիրելու բազմաթիվ կանոններ:

Մասնավորապես. իշխանությունն այնքան է շտապում ՍԴ-ի ներկայիս կազմին ապօրինի հեռացնելու հարցում, որ նույնիսկ պատրաստ էր արտահերթը նշանակել ավելի շուտ, քան իրավունք ուներ:

ԱԺ նախագահը որոշում է ընդունել արտահերթ քննարկման դրված նախագիծը քննարկել միաժամանակ առաջին և երկրորդ ընթերցումներով, մինչդեռ այդպիսի իրավունք չունի:

Կանոնակարգ օրենքը սահմանում է, որ նախագիծը միաժամանակ առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար անհրաժեշտ է պատգամավորների կամ խմբակցության հիմնավորված միջնորդությունը, որը պետք է հաստատվի ԱԺ խորհրդի նիստում:

Ակնհայտ է, որ ԱԺ խորհուրդը երեկ նիստ չի գումարել:

Լավ է, որ ԱԺ-ում դեռևս մնացել են այնպիսի մարդիկ (միայն աշխատակազմում` հին կադրերից), որոնք կարողացել են նկատել այս ակնհայտ անհեթեթությունը, ակնհայտ ապօրինությունը և ուշ ժամի ԱԺ կայքից պարզապես ջնջել են այդ հայտարարությունը:

Ճգնաժամը սա է, երբ պետական մարմինն իզորու չէ իր լիազորություններն իրականացնել: Ամենավատը` որ անգրագիտության հետևանքով:

Գրել է Արսեն Բաբայանը

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ