16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Արտառոց դեպք Երեւանում: Գողացել են հաշվիչների բանալիները, պատերին էլ թողել հայհոյանքներ

Հունվարի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 75 շենքի 6-րդ մուտքի 1-ին հարկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել նշված շենքի 1-ին հարկում գտնվող էլեկտրաէներգիայի սնուցման համար կահավորված սենյակում, որտեղ էլ հրշեջների կողմից կրակը մարելուց հետո պարզվել է, որ այրվել է ցածր լարման վահանակը, մալուխներ և գույքը:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առջև խոսել, հայտնել են, որ մինչ հրդեհը, 1-ին հարկում տեղակայված էլեկտրիկների սենյակից գողացել են հաշվիչների բոլոր բանալիները, պատերին էլ թողել են հայհոյանքախառը արտահայությունններ, ինչից հետո էլ հրդեհ է բռնկվել:

Տեղի ունեցածը միտումնավոր հրկիզում է եղել, թե անզգուշության հետևանք, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ