25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Տակ շտո լավ մտածեք, նախքան ադրբեջանական թեման շահարկելը, էնքան բան հիշացնեմ, հոգնեք…

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով Ռուբեն Ռուբինյանի գրառմանը, գրել է.

«Ռուբինյան Ռուբենին փոխանցեք, որ գյուղից մարդ կա ստեղ, լայվով Ադրբեջանի զեկույցի քննարկումը նայող։ Ադրբեջանական պատվիրակությունը խոսում ա Հայաստանում քաղբանտարկյալների խնդրի մասին ու ասելով, որ Քոչարյան ու Թովմասյան են պաշտպանում իրա ստատուսով Ռուբինյանը հաստատում ա, որ 1. Քոչարյանը քաղբանտարկյալ ա Թովմասյանն էլ քաղաքական հետապնդման ենթարկվող 2. հայկական պատվիրակությունը ադրբեջանական ընդդիմությանն ա պաշտպանում, էդ երկրում քաղբանտարկյալներից խոսելով։

Հ.Գ. Ադրբեջանը միշտ ա Հայաստանում քաղաքացիական հասարակության ու ընդդիմության դիրքը պաշտպանում իր շահերից ելնելով, նույնիսկ երբ էդ ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանը ու Ռուբինյան Ռուբենն էին։ Հատկապես, երբ իրենք էին։ Ու մի հիշեցում էլ, Ադրբեջանը շատ ակտիվ ողջունում էր Հայաստանում հեղափոխությունը ու խոսում իրենց ներդրման մասին իշխանափոխության մեջ։

Տակ շտո լավ մտածեք, նախքան ադրբեջանական թեման շահարկելը, էնքան բան հիշացնեմ, հոգնեք…»:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ