25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Որևէ քաղաքական հետապնդման մասին խոսք լինել չի կարող. Արման Սարգսյանը՝ ընդդիմադիրներին բերման ենթարկելու մասին

Ոստիկանությունն իր լիազորությունների շրջանակում իրականացրել է իր գործառույթները, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն՝ անդրադառնալով օրեր առաջ 5 ընդդիմադիր գործիչներին բերման ենթարկելուն։

«Ոստիկանությունը լիազորություն ունի ստացված տեղեկությունները ստուգելու համար բերման ենթարկել մարդկանց, տեղեկությունները ստուգվում են և սահմանված ժամկետում բաց են թողնվում», – ասաց Սարգսյանը:

Նա ընդգծեց՝ Հայաստանում քաղաքական հետապնդում ոչ մեկի հանդեպ չի իրականացվում:

«Որևէ քաղաքական հետապդնման մասին խոսք լինել չի կարող թե՛ ձեր նշած անձանց, թե՛ մնացածի առումով», – նշեց Սարգսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ