25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Պարոն դասալիք Նիկոլ, քեզանից փող չենք ուզում, հարգանք ենք պահանջում. զոհվածի մայր /տեսանյութ/

Վարչապետի հետ հանդիպման ժամանակ ես ասացի՝ ուզում ես Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին տուր 300 մլն, դա մեզ չի հետաքրքրում, բայց նույն չափորոշիչներով վերաբերվեք նաև պատերազմում զոհվածների հարազատներին:

Այս մասին «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող Անժելա Թովմասյանի հեղինակային՝ «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ դասալիքը չի կարող իմանալ զոհվածի կնոջ, զոհվածի մոր գինը. «Մարգարիտա Խաչատրյանը նախկին իշխանությունների օրոք հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որոնք ընդունվել են՝ սկսած սննդի որակից ու զինվորների արձակուրդային հարցերից, մինչև զոհվածների ընտանիքների տարբեր խնդիրներով»:

Մարգարիտա Խաչատրյանը վստահեցնում է, որ այս իշխանությունների հետ էլ փորձել է համագործակցման եզրեր գտնել, որպեսզի բանակում զոհերի թիվը, ինքնասպանության խարանը հանվի զինվորների վրայից. «Հերթը հասել է տիկին Մարգարիտային, որպեսզի ասֆալտին փռելն: Այս իշխանությունն այնքան է ստորացել, որ հասել են տղայիս ու ընտանիքիս»:

Հաղորդման մյուս հյուրը՝ «Պաշտպան» ՀԿ-ի նախագահ, ազատամարտիկ Անահիտ Գրիգորյանը պատասխանում է այն մեղադրանքներին, թե ինչու՞ նախկին իշխանություններին չեն դիմել. «Նախկին իշխանություններին էլ ենք դիմել: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեզ ընդունել է իր մոտ, և, երբ հարցրեց՝ տիկին Մարգարիտա, Դուք ի՞նչ եք ուզում, տիկին Մարգարիտան ասաց՝ տասը րոպեով ես իմ տղային եմ ուզում»:

Անահիտ Գրիգորյանը պնդում է, որ իրենք 98 թվականից դիմել են գործող բոլոր իշխանություններին:

«Մեզ բացակա չդնեք» ՀԿ-ի նախագահ Սաթիկ Խլղաթյանի դիտարկմամբ էլ վարչապետի հետ հանդիպումից հետո իրենց ոչ մի հարց լուծում չստացավ:

Հարցին՝ ի վերջո ի՞նչ եք սպասում իշխանությունից, Մարգարիտա Խաչատրյանն ասաց, որ թող իրենց հստակ ներկայացնեն՝ ի՞նչ չափորոշիչներով են որոշել Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին փոխհատուցել. «Պարո՛ն վարչապետ, Դուք կարող էիք չէ՞ չնչին լումա ունենալ և Ամանորի օրերին աջակցել զոհված զինվորների ընտանիքներին»:

Սաթիկ Խլղաթյանն էլ վիրավորվել է, որ երկրում բարձրացրեցին թոշակները, սակայն զինված ազատամարտիկների ընտանիքներին տրվող պատվովճարի վրա տասը դրամ չավելացրին. «Ստացվում է, որ մեր Կառավարությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ իրենք արհամարհում են զոհված ազատամարտիկներին ու նրանց ընտանիքներին»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ