25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Սրան վերջակետ դրեք». Սեյրան Օհանյանը՝ վարչապետին

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին։

Հանձնաժողովի նիստից հետո նա լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ այսօ՞ր էլ եք կարծում, որ քննիչ հանձնաժողով ստեղծելը սխալ էր, Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ զուգահեռ քննարկման արդյունքում եկել են այն եզրակացության, որ հանձնաժողովը պետք է իր աշխատանքները շարունակի և եզրակացնի։

«Ես այդ հանձնաճողովը չէի ձևավորի կամ այդ հանձնաժողովին պաշտպանության վերաբերյալ առանձին հանձնարարություն կլիներ, որպեսզի առանձին աշխատեն Պաշտպանության նախարարության ղեկավարության հետ։ Բայց քանի որ ստեղծվել է, այն մեր պետական կառույցում է ստեղծվել, ապա այն պետք է իր աշխատանքները շարունակի և ես էլ իմ կողմից աջակցելու եմ»,- նշեց Սեյրան Օհանյանը։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշաինյանի՝ Կապանում ըստ էության վերահաստատած այն տեսակետին, որ ապրիլյան պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի գիտությամբ, պաշտպանության նախկին նախարարն ընդգծեց, որ կարող է փարատել բոլոր մտահոգությունները։

«Եթե խոսում եք ինչ-որ դավադրության տեսաբանությունից, ապա այստեղ չի կարող լինել այլ դավադրություն, քան թուրք-ադրբեջանական դավադրությունն է: Սրան վերջակետ դրեք»,- նշեց Սեյրան Օհանյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ