25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ոստիկանության ռեսուրսները կենտրոնացվում են Նիկոլի անօրինական հրահանգները կատարելու վրա

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.

Երեկ երեկոյան, մինչ ՀՀ ոստիկանության հատուկջոկատայինները և օպերատիվ աշխատողները, պարեկային ոստիկանությունը զբաղված էին Նիկոլի քմահաճույքները սպասարկելով և ընդդիմադիրներին ակնհայտ շինծու մեղադրանքներով բռնելով, ավտոմատ զենքով փոխհրաձգություն է եղել Մալաթիայում։

Այսինքն ոստիկանության ռեսուրսները կենտրոնացվում են Նիկոլի անօրինական հրահանգները կատարելու վրա, իսկ հասարակության համար իրական վտանգ ներկայացնող հանցագործությունները կանխելու համար ոստիկանության ռեսուրս արդեն չի հերիքում։

«Ոստիկանները մարտադաշտ հիշեցնող վայրում հայտնաբերել են ատրճանակից եւ ինքաձիգից կրակված պարկուճներ, գնդակ, եւ չկրակված փամփուշտներ: Հայտնաբերվել է նաեւ ատրճանակ: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաեւ Opel մակնիշի 88 UF 808 համարանիշի ավտոմեքենա, իսկ կրակոցների արդյունքում վնասվել է նաեւ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Gazel մակնիշի ավտոմեքենա»։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ