19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժ Սարգսյանի, Բարսեղ Բեգլարյանի և Սերգո Կարապետյանի գործն ուղարկվել է դատարան

ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկվել  է դատարան։

Նշենք, որ հունարի 10-ին հայտարարվել էր նախաքննության ավարտ։ Քրեական գործով անցնում են նաև Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը։

Հիշեցնենք` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել գյուղացիներին դիզելային վառելանյութ հատկացնելիս ֆինանսական խախտումներ իրականացնելու համար։ Սարգսյանին մեղադրում են, որ 2013թ.-ին հովանավորչություն է ցուցաբերել «Ֆլեշ» ընկերության նկատմամբ։ ՍՊԸ–ն հաղթել է դիզելային վառելիք առաքելու պետական մրցույթում, թեև առավել բարձր գին է առաջարկել, քան նրա մրցակիցը (մոտավորապես մեկ միլիոն դոլար տարբերությամբ)։ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ