28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Արթուր Բաղդասարյանը ներողություն է խնդրում

image_13034

Արդեն երեք ամիս է, որ ՕԵԿ-ը դուրս է եկել իշխանական կոալիցիայից: Այս երեք ամիսների ընթացքում կուսակցության անդամներն ունեցել են հանդիպումներ տարբեր բնակավայրերում, հանդիպել են քաղաքացիների հետ, լսել նրանց դիրքորոշումներն ու քաղ.խորհրդի նիստում սահմանել են այն գերակայությունները, որոնցով գնալու են առաջ: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարել կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: Նա նշեց, որ այս ընթացքում իրենք հինգ եզրահանգումների են եկել:

՛՛Առաջինը՝ Հայաստանում ձևավորվել է միահեծան, միակուսակցական իշխանական համակարգ, ինչը հակասում է ժողովրդական երկրներում գործող կառավարման սկզբունքին՛՛,-շեշտեց Բաղդասարյանը: Երկրորդ եզրահանգումն այն է, որ տնտեսական ոլորտում մենաշնորհային տնտեսության խորացում է ընթանում, նորարարական գործիքների բացակայություն կա, վարչական ճնշում է գործադրվում գործարարների նկատմամբ, ինչն առաջացնում է տնտեսության մեջ անորոշություն:

Երրորդ եզրահանգումը սոցիալական ոլորտին է վերաբերում, որտեղ ՕԵԿ-ը նկատում է, որ ՀՀ-ում շարունակվում է արտագաղթը, հասարակությունը չի տեսնում այն գործիքները, որոնց կիրառման դեպքում իր կյանքում բան կփոխվի:

Չորրորդը վերաբերում է իրավական ոլորտին, որտեղ ՕԵԿ-ի եզրահանգումն այն է, որ Հայաստանում ավանդույթ է դառնում անօրինականությունների իրականացումը օրենքի անվան տակ, իսկ խորհրդարանում հիմնական ուժերը չունեն դերակատարում օրենքի ընդունման մեջ:

Արտաքին քաղաքական ճակատում ՕԵԿ-ը հանգել է եզրակացության, որ այստեղ կա մտահոգիչ զարգացում: ՛՛ՀՀ-ԵՄ քաղաքական օրակարգը գտնվում է  ոչ ցանկալի հիմքերի վրա, իսկ ԵՏՄ հետ կապված զարգացումը ցույց է տալիս, որ մեր երկրում պետք է ձևավորվի ագրեսիվ պատրաստված թիմ, որը պետք է բանակցությունների վարի աշխարհի գերտերությունների հետ՛՛,-նկատեց նա:

Ստեղծված իրավիճակում ՕԵԿ-ն առաջարկում է արդիականացնել ՀՀ քաղաքական համակարգը, անցնել հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին, ընտրությունները պետք է անցնեն թաց ու թափանցիկ: Բաղդասարյանն ասաց, որ սեպտեմբերին կա պայմանավորվածություն մյուս քաղաքական ուժերի հետ ձևավորել միասնական աշխատանքային խումբ ու քննարկել նոր ԸՕ ձևավորելու հարցը: ՕԵԿ-ը կարծում է նաև, որ բիզնեսին պետք է տալ ազատություն, պետք է նվազեցնել հարկերը, շրջանառվող հարկը փոքր ձեռնարկությունների համար պետք է սահմանել մեկ տոկոս, երթեր ու հանրահավաքներ են կազմակերպելու:  ՛՛ՕԵԿ-ը լինելու է համառ, հետևողական ու պատասխանատու: Մենք ունեցել ենք մեր սխալները, թերությունները, որի համար ներողություն ենք խնդրում հայ ժողովրդից՛՛,-ասաց ՕԵԿ ղեկավարը՝ միաժամանակ նշելով, որ ՕԵԿ-ի հեղինակած օրենքները մատից փուշ են հանել բազմահազար մարդկանց :

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ