19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ահա թե ինչով էր զբաղված Նիկոլը Կուտոյանի հոգեհանգստի արարողության ժամին /տեսանյութ/

Կիրակի օրը Կուտոյանի հոգեհանգստի արարողությունն էր, որին ներկա էին բազմաթիվ քաղաքական ու հասարակական գորցիչներ։

Սակայն չկար Փաշինյանը, իսկ Փաշինյանի որոշ բարձրստիճան թիմակիցներ լավագույն դեպքում անտեսեցին փաստը, որ ԱԱԾ նախկին պետ է մահացել ողբերգական հանգամանքներում, իսկ վատագույն դեպքում զբաղված էին դիակապտությամբ։

Ավելին ասեմ՝ Փաշինյանից ցավակցություն պինցետով պետք է պոկեինք։ Այսօր Սպուտնիկը տեղեկացրեց, որ վարչապետի աշխատակազմից ասել են, որ վարչապետի «ցավակցությունը» տրամադրվել է այն լրատվամիջոցներին, որոնք դիմել են այդ հարցով։

Լավ, ռացիոնալ մարդը կհարցնի՝ բա ինչո՞վ էր զբաղված ճաճանչափայլը։ Գուցե ինչ-որ անհետաձգելի գործ ուներ, անասելի ծանրաբեռնվածության մեջ էր՝ րոպե անգամ չուներ իր ուշադրությանն արժանացնելու եղելությանը։

Ո՛չ, սիրելի՛ հարգելիներ, բիչոկների ու բլինչիկների հարցերի գիտակը ուղղակի ինչ-որ ակումբում էր կնոջ հետ, լավ ժամանակ էին անցկացնում, գինովցած մարդկանց հետ էին նկարվում։ Թերևս՝ իր խոսքերին ու առաջնահերթություններին հավատարիմ մեր Դուչեն զուգարանների ինսպեկցիա էր անում, չէ՞ որ դա անասելի ավելի կարևոր էր, թե չէ ԱԱԾ պե՜տ, պետական մտածողությո՜ւն, արարողակա՜րգ․․․

Հ․Գ․ Ճիշտ է ասում Միքայել Մինասյանը՝ սրանք մարդ չեն։ Գրում է Կոնստանտին Տեր-Նակալյանը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ