20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սպանվել է Սիրիայի պաշտպանության նախարարը

Սիրիայի պաշտպանության նախարար Դաուդ Ռաջիհան սպանվել է մահապարտի հարձակման արդյունքում, որը պայթեցրել է իրեն Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում` Ազգային անվտանգության ծառայության  շենքի մոտ, տեղեկացնում է “BBC”-ն` հղում անելով սիրիական հեռուստատեսությանը:

Եւս մի քանի մարդ  վիրավոր է: Պայթյունի ժամանակ շենքում ընթանալիս է եղել նիստ` նախարարների եւ անվտանգության ծառայության աշխատակիցների մասնակցությամբ:

Ապստամբության ներկայացուցիչները հայտնել են, որ իրենք խոշոր ռազմական գործողություն են սկսում մայրաքաղաք Դամասկոսում: Սիրիական պաշտոնական դեմքերն իրենց հերթին հայտնում են, որ ապստամբների հարձակման մասշտաբները չափազանցված են:

ՄԱԿ-ի ներկայացուցիչները փորձում են համոզել Չինաստանին եւ Ռուսաստանին ավելի խիստ քայլեր ձեռնարկել Բաշար ալ-Ասադի վարչակարգի դեմ: ՄԱԿ-ի եւ ԱԵԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանը Մոսկվայում բանակցություններ է վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ ՄԱԿ-ի պետքարտուղար Պան Գի Մունը Պեկինում հանդիպել է Չինաստանի առաջնորդ Հու Ցզինտաոյի հետ:

ՄԱԿ-ը պետք է  մինչեւ ուրբաթ երկարացնի միջազգային դիտորդների մանդատը Սիրիայում: Սպասվում է, որ քվեարկությունը կկայանա այսօր` հուլիսի 18-ին, ՄԱԿ-ի կենտրոնակայանում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ