19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վարչապետի կասկածները գնալով խորանում են , թիմը հարմար պահի կարող է դաշտը փոխել ու մենակ թողնել իրեն. Իրատես

Սեփական թիմակիցների հանդեպ Նիկոլ Փաշինյանի անվստահությունը գնալով խորանում է։ Ամենեւին պատահական չէ, որ նա «պատասխանատու» գործերը վստահում է միայն սեփական ընտանիքի անդամներին։

Թերթի տեղեկություններով, Փաշինյանին ամենից շատ մտահոգում է այն, որ իր թիմի որոշ անդամներ սկսել են այլ քաղաքական ուժերի, ներկայացուցիչների հետ «խաղեր» տալ եւ հարմար պահի կարող են դաշտը փոխել ու մենակ թողնել իրեն։

Արթուր Վանեցյանին ուղղված սաստկացող քննադատության ալիքն էլ խորքում ուներ մեկ այլ նպատակ։ Փաշինյանի թիմի ներսում որոշ մարդիկ կարող են Վանեցյանից ավելի ըմբոստ լինել ու հայտարարել այնպիսի բաներ, որոնք ԱԱԾ նախկին պետը չի կարող դեռեւս ասել։

Դրան զուգահեռ, «Իմ քայլը» խմբակցությունում կան պատգամավորներ, որոնք վանեցյանական թեւին են հարում, այլ խոսքով, ներսից օգնում են նրան։ Ու այս ամենը, բնականաբար, Փաշինյանի աչքից չի կարող վրիպել, ինչը ստիպում է «թաթիկներ կտրող» վարչապետին ավելի նյարդային արձագանքել ու առավել անխնա լինել սեփական թիմից պոկված բեկորների նկատմամբ:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ