29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Տարվա սկզբից երկու մահ՝ կալանավորի և դատապարտյալի․ Ռուբեն Մելիքյան

46737_ruben-meliqyan_2006_M

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․

«Գեներալ Մանվել Գրիգորյանի փաստացի վիճակում գրեթե ոչինչ չի փոխվել։ Նա շարունակում է գտնվել հիվանդանոցում։ Ընդամենը մի քանի ցածր իրավական պատասխանատվությամբ «հեղափոխականներ» այցելեցին հիվանդանոց, ու չգիտեմ՝ ինչպես ու ումից, բժշկական գաղտնիք կազմող տեղեկություններ պարզեցին, հանգստացան ու հեռացան։

Ինչո՞ւ այնուհանդերձ պատկան մարմինները և քաղաքական ղեկավարությունը որոշեցին «ապահովագրել» իրենց։

Ես կարծում եմ, որ այս հարցում մեծ դեր է խաղացել նաև այն փաստը, որ այս տարին շատ վատ է սկսել պետության համար՝ իր լիակատար վերահսկողության ու պատասխանատվության ներքո գտնվող աձանց՝ անազատության մեջ պահվողների մասով։ Տարվա սկզբից ի վեր՝ երկու մահ։ Կարծեմ՝ մեկը կալանավոր էր, մյուսը՝ դատապարտյալ։ Չե՞ք լսել այս ցավալի դեպքերի մասին։ Լուրերում իրականում եղել է։

Եթե երկու տարի առաջ լիներ, հաստատ լսած կլինեիք, որովհետև մարդկանց մի խումբ օրնիբուն կխոսեր, կմեղադրեր, կպախարակեր, կխարազաներ ու նույնիսկ կդատափետեր»։

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ