20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԲՀԿ-ից “քցված” Տեր-Պետրոսյանը /վիդեո/

ԲՀԿ-ն “քցել է” ոչ միայն Հմայակ Հովհաննիսյանին, այլեւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ով հույսեր ունի, որ ԲՀԿ-ի միջոցով կդառնա 2013թ կայանալիք նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածուն: Այսօր նման հայտարարություն է արել  Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

“Տեր-Պետրոսյանը միասնական թեկնածու կարգվելու շանս չունի եւ նրա հույսերը չեն արդարանում: Որքան էլ նա ձգտի Ծառուկյանին կոշտ հակադրության մղել ՀՀԿ-ի հետ եւ ՀՀԿ-ի կողմից ԲՀԿ-ի նկատմամբ կոշտ քայլերի եւ ճնշումների արդյունքում կարողանա գցել Ծառուկյանին իր գիրկը , իրականում դա զուտ տեսական եւ գործնականում անհնարին սցենար է, որը չի լինելու: Իսկ միայն այդ դեպքում կարող է  Տեր-Պետրոսյանը միասնական թեկնածու դառնալ”,-Henaran.am-ին ասել է նա:

Հմայակ Հովհաննիսյանն ասել է, որ մինչեւ նախագահական ընտրությունները ԲՀԿ-ն մանեւրելու բոլոր հնարավորությունները ունի, ուստի այս առումով Տեր-Պետրոսյանը “քցված է”:

“Հույսերը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն է տածում, ոչ թե դատարկ տեղը այլ, երեւի թե ամրապնդվում են ԲՀԿ դաշտից եկող ինչ -որ իմպուլսներով, դատապարտված են չարդարանալու, իսկ  ինչ է դա , եթե ոչ քցվել”,-Henaran.am-ի հետ զրույցում պարզաբանել է Հմայակ Հովհաննիսյանը` միեւնույն ժամանակ հավելելով, որ ԲՀԿ-ն այսօր բացի տնտեսականից ունի նաեւ իշխանական լծակներ:

Հմայակ Հովհաննիսյանի խոսքով, այսօր ԲՀԿ-ն “ռուբիկոնն” անցել է` դեմ քվեարկելով կառավարության ծրագրին եւ այլեւս գաղափարական առումով չի կարող  գործող նախագահին սատարելը բացատրել, ուստի հայտնվել է ռուսական ասացվածքում նկարագրված իրավիճակում. “ ձախ կգնաս` գլուխդ կկորցնես, աջ կգնաս` նժույգդ կկորցնես”, այսինքն, կամ պետք է գնա միասնական թեկնածուի առաջադրման ճանապարհով, կամ պետք է ասի, որ ինքը քաղաքական ուժ չէ եւ իր գործը բիզնեսն է:

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի` հնարավոր միասնական թեկնածու լինելու մասին Հմայակ Հովհաննիսյանն ասել է, թե հաշվի առնելով, որ կիսափլուզված  ՀԱԿ-ից հեռացավ հակաքոչարյանական թեւը` Դավիթ Շահնազարյանը, Արամ Սարգսյանը, Անդրանիկ Քոչարյանը,  հնարավորություն է ստեղծվում, որ Օսկանյանը ՀԱԿ-ում մնացած հատվածի կողմից ճանաչվի որպես միասնական թեկնածու:

Ինչ վերաբերվում է Րաֆֆի Հովհաննիսյանին, Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով, վերջինս ԲՀԿ-ի համար “պերսոնա նոն գրադա” է, ուստի Րաֆֆի Հովհաննիսյանը կառաջադրվի, բայց ոչ որպես միասնական թեկնածու:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ