28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱԺ-ում ամանորյա զարդարանքներն ու տեխնիկական սպասարկումն արժեցել են 5 միլիոն դրամ

25621_datark_aj4_M

2019թ. ՀՀ Ազգային Ժողովի ամանորյա միջոցառումների (տեխնիկական, կազմակերպչական, զարդարանքներ և այլն) համար ծախսվել է 5,330,000 դրամ: Այս մասին AntiFake.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ աշխատակազմ ուղարկած հարցման պատասխանից:

Արդյո՞ք Ազգային ժողովի կողմից արդարացված է 5 միլիոնից ավելի գումար հատկացնելը ամանորյա զարդարանքների և այլնի համար այն դեպքում, երբ նախորդ՝ 2018թ. և 2017թ. ՀՀ Ազգային Ժողովի ամանորյա միջոցառումների համար  ծախսվել է, համապատասխանաբար, 2,600,000 դրամ և 2,806,900 դրամ: Ստացվում է, որ այս տարի ծախսվել է այնքան, որքան նախորդ երկու տարիների ծախսերը միասին վերցրած:

Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ազգային Ժողովը աչքի է ընկնում նմանատիպ «ճոխ»  և «աննպատակ» ծախսերով: Կարող ենք հիշել Վարդավառի տոնի կապակցությամբ Ազգային Ժողովի կողմից կազմակերպված գորգեր լվանալու «միջոցառումը», որի համար կրկին հատկացվել էր շուրջ 5 միլիոն դրամ, ինչը ոչ միայն երևանցիների օրը տոնի չէր վերածել, այլ ընդհակառակը՝ առիթ էր հանդիսացել տարատեսակ քննարկումների համար:

Այս և մնացյալ դեպքերում խնայողությունները, օրինակ՝ համեմատաբար համեստ բյուջեի հատկացումը ամանորյա միջոցառումների համար, կարող էին որևէ կենսական խնդրի լուծման միջոց հանդիսանալ:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ