29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Իրավական նիհիլիզմի դրսևորումները պարզապես ապրում են իրենց ծաղկման շրջանը առնվազն ՀՀ դատախազության որոշ օղակներում

Tigran-Atanesyan-2

Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2018 թվականի հոկտեմբեր ամսին Մարալիկ քաղաքում Նարեկ Մալյանի, Արթուր Դանիելյանի և Գրիգոր Մինասյանի նկատմամբ տեղի ունեցած խուլիգանական հարձակման փաստի առթիվ անցյալ տարի հոկտեմբերին՝ դեպքից ավելի քան մեկ տարի անց, հարուցվել է քրեական գործ:

Հիշեցնեմ, որ սկզբում քրեական գործի հարուցումը մերժվել էր, այնուհետև միայն դատական բողոքարկումներից հետո հնարավոր եղավ այդ քրեական գործի հարուցումը: Նախաքննությունն ընթանում է կրիայի արագությամբ, բավական է միայն նշեմ, որ տուժողները հարցաքննվել են հարուցումից 1.5 ամիս անց: Բայց հետաքրքիրը և զավեշտալին այլ բանում է՝ քրեական գործի նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնում է այն նույն դատախազը, ով սկզբից հաստատել էր հարուցման մերժման օրինականությունը, այնուհետև վերաքննիչ բողոք էր բերել առաջին ատյանի դատարանի՝ տուժողների բողոքը բավարարող դատական ակտի դեմ:

Այն նույն դատախազը, ով ջանք չխնայելով դատարանում փորձում էր ապացուցել, որ տվյալ դեպքում հանցակազմ չկա, հիմա պետք է ամենինչ անի, որ ապահովի քրեական գործի օրինական ընթացքը՝ օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունը: Նշեմ, որ դատարանները ամբողջությամբ անհիմն էին գտել դատախազի դիրքորոշումները:

Որպես տուժողների ներկայացուցիչ դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով առնվազն փոխել հսկող դատախազին կամ գործը քննության համար ուղարկել հանրապետական քննչական մարմին:

Այսօր ստացել եմ գլխավոր դատախազության մերժումը. նրանք համարում են, որ դատախազին փոխելու հիմքեր չկան:

Իրավական նիհիլիզմի դրսևորումները պարզապես ապրում են իրենց ծաղկման շրջանը առնվազն ՀՀ դատախազության որոշ օղակներում:
Էլ չեմ ասում, որ կոնկրետ դատախազը պետք է ինքը հրաժարվեր հսկողություն իրականացնելուց…»

 
 
 
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ