24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական մոտեցումները. Է. Շարմազանով/վիդեո/

Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ առաջարկությանը, ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ  Շարմազանովը ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ասաց,  որ հայկական կողմը՝ թե´ Հայաստանը,  թե՛ Արցախը, մշտապես բանակցային գործընթացի շարունակման, խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից են։

“Մեր սկզբունքներից մեկն ուժի չկիրառումն է, մենք գտնում ենք, որ հարցի՝ խաղաղ ճանապարհով լուծմանն այլընտրանք չկա, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական մոտեցումները”,-ասաց նա։

Շարմազանովի խոսքով,  Մինսկի խմբի համանախագահ երկրները ո´չ թե պետք է կողմերին կոչ անեն, այլ հստակ ասեն մի կողմին, որ թե´ խոսքով, թե´ գործով հակահայկական քարոզչություն է տանում։ 
“Կարծում եմ՝ բոլոր միջնորդ կողմերը հստակ ճնշում պետք է գործադրեն ապակառուցողական մոտեցման համար”,-ասաց նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում:
  

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ