23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Անդրադարձ Ծառուկյանի “կոնյակային” գործունեությանը

“Салідарнасць” բելառուսական պարբերականը փաստեր է արձանագրել այն մարդու մասին, ում անվանում են Հայաստանի ամենահարուստ մարդը: Հոդվածագիրը նշում է, որ չնայած հաջող գործունեությանը, գործարար եւ  քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյանը մշտապես հայտնվում է սկանդալների կենտրոնում:

Նա մասնավորապես մեջբերում է 2009-ին համացանցում հայտնված տեսանյութը, որում էշին գցում են առյուծների վանդակ, իսկ առյուծները հարձակվում են նրա վրա, եւ դա արվում է հանրությանը զվարճացնելու  համար: Տեսագրության ներքեւում գրված գրառման համաձայն ` այն կատարվել էր Ծառուկյանի տանը, որտեղ, ինչպես հայտնի է, առյուծներով գազանանոց կա: Ծառուկյանը հերքեց իր մասնակցությունը կատարվածին, սակայն տեսանյութը պատրաստած լրագրողին պատժելու խոստումն այդպես է չիրագործեց:

Այնուհետեւ նշվում է այս տարվա մայիսին Ծառուկյանին պատկանող ենթակառուցվածքների կողմից Ռիգայում համանուն հյուրանոց գնելու մասին: Պայմանագրի արժեքը 60 մլն եվրո էր գնահատվել: Հոդվածագիրը հիշեցնում է, որ “2 տարի առաջ Ծառուկյանի կարողությունը կես մլն դոլար է գնահատվել”:

Իսկ ահա Բելառուսի հետ օլիգարխի համագործակցության սկիզբը պարբերականը համարում է  2010-ին Երեւանում հայ-բելառուսական մեծածախ առեւտրի կենտրոնի բացումը, երբ Գագիկ Ծառուկյանը շնորհակալություն հայտնեց Ալեքսանդր Լուկաշենկոյին համատեղ ծրագրի զարգացման գործում ունեցած ավանդի համար:

Այնուհետեւ հոդվածագիրը շարունակում է. “Հենց Երեւանի կոնյակի գործարանում է Ալեքսանդր Լուկաշենկոյի պատվին կնքված 400 լիտրանոց կոնյակի տակառն սպասում իր տիրոջը: Տակառը կնքվել է Լուկաշենկոյի` Հայաստան կատարած այցի ժամանակ 2010-ին: Ով գիտի, գուցե այդ ժամանակ էլ սկիզբ է դրվել օլիգարխի եւ Բելառուսի նախագահի միջեւ “կոնյակային” համագործակցությանը”,-եզրափակում է հոդվածագիրը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ