28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ է մանաթը միշտ թերարժևորված, իսկ դրամը հիմարաբար գերարժևորված. Հրանտ Բագրատյան

1444046572-134

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը բուռն քննարկման առիթ դարձավ։ Այսօր ինձ է դիմել իմ կողմից հարգված տնտեսագետ, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։ Նա, մասնավորապես, հարցրել է՝ արդյոք ես հավատո՞ւմ եմ, որ ՀՀ և Ադրբեջանի միջև PPP -ն այդքան մեծ տարբերություն է տալիս։ Բացառիկ պետական մտածելակերպ ու հարցադրում։ Իմ պատասխանը, բնականաբար, համապետական նշանակություն ունի։ Ուստի, այն հրապարակում եմ իբրև առանձին ստատուս»։

Ստորև Հ. Բագրատյանի մեկնաբանությունն է.

 

«Հարգելի Ավետիք։ Իմ հավատալու կամ չհավատալու հարցը չէ։ ՀՆԱ և դրա հետ կապված ցուցանիշների պատասխանատուն Համաշխարհային բանկն (ՀԲ) է. մասնավորապես, նրա մոտ է տվյալների համաշխարհային բազան։ Ես աշխատել եմ Արժույթի միջազգային հիմնադրամում (ԱՄՀ)։ Վաշինգտոնում ՀԲ-ն էլ դրա կողքին էր։ Դրանց խոհանոցը գիտեմ։ Ավելի խորը պրոբլեմներ կան։ Երբ նայում ես 1 շնչի ՀՆԱ-ի ցուցանիշը, ապա 1990-ին ՀՀ-ի թիվը 637 է, Ադրբեջանինը՝ 1237 և Վրաստանը 1614։ Նույնը PPP-ով՝ 2428, 5703 և 5413։

Մինչդեռ հիշում ենք, որ այն տարիներին վրացիներն ու ազերիները Երևանի խանութներում սննդամթերք ու այլ ապրանքներ էին հայթայթում։ Ավելին, նույն տարվա համար կա 1 շնչի Ազգային Եկամտի (ԱԵ) ցուցանիշը ԽՍՀՄ վիճակագրությամբ՝ 2945 ռուբլի, 2130 ռուբլի և 2750 ռուբլի։ Այսինքն, չէր կարող պատահել, որ ԱԵ-ի ցուցանիշով առաջ լինեինք, իսկ ՀՆԱ ցուցանիշով 2.5 անգամ ետ լինեինք։

2 տարի նամակագրություն եմ ունեցել ՀԲ հետ։ Ասել են՝ մեղքը ձեր Ազգային վիճակագրական կոմիտեն (ԱՎԿ) է։ Մեր ԱՎԿ-ն էլ ասել է՝ մեղքը ՀԲ-ինն է։ 2 նամակներն էլ տվել եմ Սերժ Սարգսյանին։ ԱՎԿ պետ Ստեփան Մնացականյանը չի պատժվել։ Այնուհետև այդ մասին մամուլով հայտնել եմ Նիկոլ Փաշինյանին։ Ստեփան Մնացականյանը վերանշանակվել է։ Իսկ ինչո՞ւ է դա պատահել։ Ստեփան Մնացականյանը դեռևս Ռոբերտ Քոչարյանի օրոք քծնելու ու մտնելու տրամաբանությունից ելնելով ՀՆԱ հավելաճի հավելագրումներ է անում։ Բայց երկար ժամանակ այդպես լինել չէր կարող։ Դրա համար նա ետ է գնում և իջեցնում բազան՝ 1990-ի թվերը։ Դրանով իսկ մենք ճշգրտորեն գնահատել ենք, թե Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի օրոք ՀՆԱ հավելաճը որքանով է ուռճացված։ Խնդիրն այստեղ է։

Ինչ վերաբերում է PPP տարբերությանը, այո, դա հնարավոր է։ Ներկայումս ԱՊՀ-ում Երևանն ամենաթանկն է։ Թբիլիսիի հետ դա այդպես է։ Դե Բաքուն էլ՝ թվերը ինտերնետում կան, համեմատում ենք։ Ինքներդ դատեք. Ադրբեջանը նավթ արդյունահանող երկիր է, բայց գներն այնտեղ ավելի էժան են, քան Հայաստանում և Վրաստանում։ Մարդիկ խելամտորեն ստերիլիզացնում են վալյուտային եկամուտները։ Արդյունքում, մանաթը միշտ թերարժևորված է, իսկ դրամը հիմարաբար գերարժևորված»։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ