25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Համակարգի ներդրումը միտված է նպաստելու էլեկտրոնային հասարակության ձևավորմանը. “Իդրամ”

Այսօր Արմենիա Մարիոթ հյուրանոցում “Իդրամ” ՍՊԸ-ի նախաձեռնությամբ տեղի է ունեցել “Էլեկտրոնային փողը Հայաստանում” թեմայով շնորհանդեսը, նվիրված Հայաստանում թողարկվող առաջին էլեկտրոնային փողերին:

Հայաստանում առաջին անգամ ներդրվող էլեկտրոնային փողերի համակարգը հնարավորություն է տալիս ինտերնետ միջավայրում իրականացնել գործարքներ յուրաքանչյուր վայրից, ցանկացած ժամանակ`  օգտագործելով միայն ինտերնետին միացված համակարգիչ կամ հեռախոս, կատարել կոմունալ վճարումներ, իրականացնել դրամական փոխանցումներ 100-ից ավելի երկրներ:

Շնորհանդեսին “Իդրամ” ընկերությունը ներկայացրել է մի շարք  նորամուծություններ, որոնք միտված են էապես հեշտացնելու վճարումների իրականացման գործընթացները և նպաստելու էլեկտրոնային հասարակության ձևավորմանը: Այսուհերթ “Իդրամ”-ի հաճախորդները կարող են համակարգի միջոցով նաեւ պատվիրել ավիատոմսեր:

Ընկերության տնօրեն Գայանե Ստեփանյանի խոսքով, համակարգը հնարավորություն է տալիս ոչ միայն խնայել ժամանակ, այլեւ` միջոցներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ