29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Իշխանության ամանորյա «նվերները». Հրապարակ

download (1)

Տարեվերջին Արմեն Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանն ու որոշ իրավապահ կառույցներ ամանորյա «նվերներ» մատուցեցին հայ հանրությանը։ Պարզ է, որ, մի կողմից, մենք վերադառնում ենք «հին, բարի» սովետական ժամանակներ, երբ մեկ հոգու ցուցմունքի հիման վրա մարդ են կալանավորում, այն էլ ընդդիմադիր ուղղվածությամբ հեռուստաընկերության սեփականատիրոջը։

Մյուս կողմից, ամեն օր ավելի ու ավելի է խրախուսվում վրեժի ու ատելության մթնոլորտը։ Արմեն Թավադյանի կալանավորումը երեկ զարմացրել էր անգամ շատ բան տեսած իրավաբաններին՝ չէ որ բուն գործողությունը կատարած անձը՝ ցուցմունք փոխելուն դրդողը, ազատության մեջ է, ինչը եւս վկայում է Թավադյանին առաջադրված մեղադրանքի քաղաքական եւ ուղղորդված լինելու մասին։ Բայց Ռոբերտ Քոչարյանի ընկերոջ կալանավորումը երեկվա միակ «իրադարձությունը» չէր։

Երեկ՝ Արմեն Սարգսյանի կողմից ՍԴ անդամների վաղաժամկետ թոշակի օրենքը ստորագրվելուց րոպեներ անց, ՀՔԾ-ն, ԱԱԾ-ի ձեռքը բռնած, այցելեց Սահմանադրական դատարան։ Հրայր Թովմասյանը վաղը հարցաքննվելու է, իսկ նրա սանիկի նկատմամբ նոր մեղադրանք է առաջադրվել եւ նորից կալանքի միջնորդություն է ներկայացվել դատարան։ Քրեաիրավական լուրերը սրանով չավարտվեցին․ լուր ստացանք, որ Դավիթ Խաժակյանին են հրավիրել ՀՔԾ։

Իսկ ավելի վաղ հաղորդագրություն էր տարածվել, որ Հոկտեմբերի 27-ի կարճված գործն են վերաբացել։ Երկիրը մտնում է 2020 թվական, եւ տարին բարության, ներելու եւ հաշտվելու մթնոլորտում ճանապարհելու ու դիմավորելու փոխարեն մարդկանց միակ «ուրախությունը» մնացել է ոմանց բանտ ուղարկելն ու հետապնդելը։ Չարության, ատելության, վրեժխնդրության այս մթնոլորտը Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի գրեթե միակ ձեռքբերումն է 2019 թվականին, ինչը ոչ մի ողջամիտ մարդ չի կարող ողջունել։

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ