28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

«Լավ չի, պարոն վարչապետ, հեչ լավ չի». Էդուարդ Շարմազանով

sharmazanov-1

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի փորձեք ձեր անգրագետ կարծիքը փաթաթել հանրությանը…

Վերջերս վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում մի հոդված հրապարակվեց, որտեղ փորձ է արվում հակադարձել իմ այն հայտարարությանը, թե Հանրապետականի իշխանության շրջանում Ալիևը ինքն էր պնդում,թե իրեն ճնշում են՝ճանաչել Արցախի անկախությունը, իսկ Փաշինյանի իշխանության շրջանում նույն Ալիևին կիրթ և նորմալ են համարում:

Վերահաստատում եմ դիրքորոշումս. այո, Ալիևը ինքն էր հայտարարել իր վրա ճնշում լինելու մասին, որպեսզի ճանաչի Արցախի անկախությունը:
Ավելին, Բելառուսի նախագահ Լուկաշենկոն էլ մեկ այլ առիթով հրապարակավ նշել է, որ Սերժ Սարգսյանը հրաժարվել է տարածքներ վերադարձնելուց:
Իսկ ի՞նչ է տեղի ունենում Փաշինյանի օրոք:

Նույն հոդվածում, միգուցե հենց Փաշինյանի կողմից փորձ է արվում հակադարձել ինձ, թե Արցախը Հայաստան է և վերջ, ՀՀ վարչապետի արտահայտությունը սխալ չէ:
Նման պնդումը ուղղակի զարմանալի ու տարօրինակ է:

Այդ հայտարարությունից Հայաստանը և Արցախը որևէ դրական արդյունք չստացան: Մերը դիրքերը բանակցություններում թուլացան,որը ակնհայտ դարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովի խիստ քննադատությամբ:

Թող Փաշինյանն ասի՝ որն է դրա դրականը:

Եթե Փաշինյանն ու նրան սպասարկող քարոզչամեքենան տեղյակ չեն, տեղեկացնեմ, որ բանակցությունների և հակամարտության կողմ լինելը տարբեր բաներ են:
Հայաստանը բանակցային կողմ է, բայց ոչ երբեք կոնֆլիկտի:
Ու մի փորձեք ձեր անգրագետ գնահատականները փաթաթել հանրության պարանոցին:

Հ.Գ. Իսկ երբ ՀՀ վարչապետն ասում է, թե խնդրի լուծումը ընդունելի պետք է լինի նաև Ադրբեջանի հասարակության համար, ի՞նչ նկատի ունի, ո՞րն է փոխզիջումը,ո՞րն է խնդրի լուծման նիկոլական տարբերակը:
Մինչ 2020-ի մեկնարկը լավ կլիներ այդ հարցերի պատասխանները ՀՅ վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձնավորությունից:

Հ.Հ.Գ. Տարին ավարտվում է, բայց օտարերկրյա գործակալներից լուր չկա:
Լավ չի, պարոն Վարչապետ, հեչ լավ չի»:

 
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ