25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Գյուղատնտեսական անկում: Թանկացել են առաջին անհրաժեշտության ապրանքները, գործազրկության բարձր մակարդակ

Գյուղատնտեսության ոլորտը անկում է գրանցել, իսկ տնտեսական աճի տեմպին հիմնականում նպաստել են առևտուրը և ծառայությունները՝ մասնավորապես   շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեությունը և այլն: Այս մասին հաղորդագրություն է տարածել Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը՝ մասնավորապես նշելով.

«Չլուծված Ամուլսարի հանքի շահագործման հարց, բայց միևնույն ժամանակ հանքագործական  արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտի աճ՝  20.5%-ով:

Մինչև սեպտեմբերը կառավարությունը որոշակիորեն նվազեցնելով և հետաձգելով արտաքին պետական պարտքի ավելացումը սեպտեմբերին անցել է ի սկզբանե պլանավորած գործողությանը՝ պետական պարտքը ավելացնելու հիմնական բեռը տեղափոխելով 2019թ.-ի չորրորդ եռամսյակ:

Արտահանման ծավալներն և արտարժույթի արտահոսքն աճել են (աճուրդով մեքենաների գնում, ներդրումային գործունեությունից եկամուտ և այլն):

2019թ.-ին գրանցված աշխատողների թվաքանակի զգալի աճ է արձանագրվել, սակայն դրանց մեծ մասը կազմում են չգրանցված աշխատողները, իսկ գործազրկությունը դեռևս մնում է բարձր մակարդակի վրա

Հարկային եկամուտների զգալի աճ, որն ուղեկցվել է ծախսերի՝ հատկապես կապիտալ ծախսերի մեծ չափերի հասնող թերակատարմամբ:

Միջին ամսական աշխատավարձի աճ, որը, սակայն, ուղեկցվել է ակցիզային հարկերի բարձրացմամբ:

Օրենսդրական փոփոխությամբ բարձրացել է նվազագույն աշխատավարձը, որը գերազանցում է նվազագույն սպառողական զամբյուղը, սակայն 2020թ.-ին սոցիալական վճարը աշխատողի համար կդառնա 5%՝ ներկայիս 2.5%-ի փոխարեն:

Համեմատաբար ցածր գնաճի մակարդակ, սակայն առաջին անհրաժեշտության  որոշ ապրանքների՝ թռչամսի, մակարոնեղենի, բանջարեղենի և հատկապես կարտոֆիլի զգալի բարձրացում:

Թեև գրանցել ենք ընդհանուր օտարերկրյա ներդրումների աճ, սակայն զուտ հոսքերի մասով (զուտ հոսքերը օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն են) ունենք զգալի անկում»:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ