20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Ես հպարտ եմ, որ Ռոբերտ Քոչարյանը եղել է իմ երկրի նախագահը». Էրիկ

Ես չեմ տեսել այդ հայտարարությունը, չգիտեմ ոնց է հրապարակվել: Այս պահին չեմ կարող որեւէ հարցի պատասխանել: Ես գիտեմ, որ իմ անունը կա այդ ցանկում, ես չգիտեմ ոնց է հրապարակվել, որ դրան արձագանքեմ»,- այս մասին  ArmDay.am-ի հետ զրույցում ասաց երգիչ Էրիկ Կարապետյանն՝ անդարադառնալով այն հանգամանքին, որ 60 մշակութային գործիչների հետ միասնական հայտարարություն է տարածել՝ պահանջելով փոխել Ռոբերտ Քոչարյանի կալանքի խափանման միջացը: 

Հարցին՝ ինչու՞ է որոշել միանալ այդ հայտարարությանը, Էրիկ Կարապետյանը պատասխանեց. «Ինչու-ի պատասխանն այնտեղ շատ լավ ձեւակերպված է: Միտքը լավ ձեւակերպված է: Ես ճանաչում եմ Ռոբերտ Քոչարյանին եւ հպարտ եմ, որ նա եղել է մեր երկրի նախագահը»:

Դիտարկմանը՝ մտավախություն չունի՞ որ այս քայլը բացասական ազդեցություն կունենա իր երգարվեստի վրա, երգիչը պատասխանեց. «Ես ընդհանարպես չեմ մտածում, ամեն քաղաքացի այս երկորում կարող է իր միտքն արտահայտել, մեկը մյուսի հետ կապել չի կարելի: Չի կարելի թշնամանալ ինչ-որ կարծիքի, այնպես չէ, որ այս իշխանության մեջ ընկերներ չունեմ կամ չեմ ուզում, որ ամեն ինչ լավ լինի»:

 Հիշեցնենք, որ Այսօր Հայաստանի և Ռուսաստանի արվեստի և մշակույթի շուրջ 60 հայազգի գործիչներ նույնաբովանդակ հայտարարություն են տարածել, որով կոչ են արել ազատել կալանքից Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ