25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայկ Մարությանը Երևանը կառավարում է «ուզվոր Կարապետ» սկզբունքով․ նախկին թաղապետ

Երևանի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան գրել է․

«Քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանը կառավարում է «ուզվոր Կարապետ» սկզբունքով։

Այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետը դիմեց տնտեսվարողներին և Սփյուռքի մեր հայրենակիցներին, որպեսզի վերջիններս նվերներ տան Երևանին։ Էդպես լավ չի. թող հարկերն ու տուրքերը հանի և քաղաքը մնա նվիրատվությունների հույսին։ Այլապես գլուխ են գովում, որ բյուջեն աննախադեպ աճել է, բայց Երևանը չի կարող իր հոգսերը հոգալ։Իսկ գոնե պատկերացնո՞ւմ է, թե ինչ ամոթ է, երբ Երևանը ողորմություն է մուրում։

Բա գիտի՞՝ այդ ողորմություն տվողները ոնց են «մուննաթ» գալու Երևանի վրա, իսկ նվեր չտված քաղաքացիները ոնց են կաշկանդվելու Երևանի հետ գործ ունենալիս։Ինձ մի բան էլ է հետաքրքիր. երբ իր ընտանեկան կենցաղային հարցերը լուծել չի կարողանում, գնում «ուզվոր Կարապետի» պես հարևաններից ու բարեկամներից նվերնե՞ր է խնդրում։Թե՞ ուղղակի այդ հայտարարությունն արեց, որ հանգիստ խղճով աշխատեցնի այդ կոռուպցիոն սխեման։Լավ, ի վերջո այդ տղան հասկանալո՞ւ է, որ իր ապաշնորհ կառավարման պատճառով, բացի համակարգային վնասներից, Երևանը նաև վարկաբեկվում է»։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ