19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Այն տկարամիտները, ովքեր խորհուրդ են տվել, որ հիմնադրամում պետք է չլինեմ, ի գիտություն իրենց՝ ասեմ, որ հիմնադրամի հաշվետվությունն այսուհետ լինելու է հրապարակային»

Տնտեսագետ, «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը, ով լրատվամիջոցներից է իմացել, որ հեռացվել է աշխատանքից, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ այդ մասին պաշտոնական գրություն դեռևս չի ստացել:

«Պաշտոնական գրություն դեռ չեմ ստացել. աշխատանքից հեռացնողները թող տղամարդկություն ունենան ու պաշտոնապես գրություն ուղարկեն, իրավական հիմքը տան, որը չկա: Իրավական հիմքն այն է, որ ես դիմում գրեմ, դուրս գամ, կամ խորհրդի անդամներն անվստահություն ներկայացնեն: Ես 5 տարով ընտրվել եմ: Իրավական ոչ մի նորմ չկա, որպեսզի կարողանան ինձ հիմնադրամի հոգաբարձուների կազմից դուրս հանել: Առ այսօր հիմնադրամի պաշտոնական կայքում իմ լուսանկարն է, և ներկայացված եմ՝ որպես հոգաբարձուների խորհրդի անդամ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ սպասում է պաշտոնական գրությանը:

Նրա խոսքով՝ քանի որ հիմնադրամում իր գործունեությունը հասարակական հիմունքներով է եղել, ինքը դրա դիմաց չի վարձատրվել: Ավելին՝ նա վստահեցնում է, որ իր անձնական միջոցներով է այցելել զոհվածների ընտանիքներին՝ փորձելով ընդգծել հիմնադրամի կարևորությունը:

«Հոգաբարձուների միակ անդամն եմ, ում ջանքերով երկու անգամ մեծ միջոցառում է կազմակերպվել, հիմնադրամին մեծ նվիրատվություններ  է եղել: Իսկ եթե խնդիր է դրվել, որ անդամ չպետք է լինեմ, ակնհայտ է դառնում, որ իմ հրապարակած թվերը, տեսակետներն իրականություն են, որը դուր չի գալիս իշխանությանը և պայքարում են դրա դեմ: Եվ այն տկարամիտները, ովքեր խորհուրդ են տվել, որ հիմնադրամում պետք է չլինեմ, ի գիտություն իրենց՝ ասեմ, որ հիմնադրամի հաշվետվությունն այսուհետ լինելու է հրապարակային, և, լինեմ թե չլինեմ հիմնադրամում՝ իմ սուրբ պարտքն է լինելու՝ կանգնել զոհվածների ընտանիքների կողքին և պայքարել նրանց ամեն մի դրամի համար: Ինչպես նաև հիմնադրամի այն «անկյունները», որ առ այսօր չեմ հրապարակել, չեմ ներկայացրել, թե ինչ խնդիրներ են եղել, բոլորը մասսայական ներկայացնելու եմ»,- հավելեց նա:

Հարցին՝ այսինքն, փորձել են Ձեզ մեկուսացնե՞լ, Մեսրոպ Մանուկյանը պատասխանեց, որ փորձել են իրեն այս քայլով լռեցնել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ