25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Փաշինյանի մոտեցումը սպասարկում է Ադրբեջանի շահերը. Վիտալի Բալասանյան

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«2018 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ԼՂ հիմնախնդրի լուծման մասին արտահայտվելիս, հաճախ տալիս է իրարամերժ եւ անընդունելի գնահատականներ. այն է՝ «Արցախը պետք է մասնակցություն ունենա Ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցություններին», «Արցախը Հայաստան է, եւ վերջ, միացում», «Արցախյան հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի նաեւ Ադրբեջանի ժողովրդի համար»:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում Փաշինյանի մոտեցումը, փաստացիորեն, սպասարկում է Ադրբեջանի ազգային եւ պետական շահերը, որի դրսեւորումը հրապարակայնացվեց ս.թ. դեկտեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի շուրթերով, երբ վերջինս հայտարարեց, թե Փաշինյանը դեմ չէ, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցություններում Ալիեւի հետ լինեն նաեւ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները:

Արցախի իշխանությունները բազմիցս հրապարակայնորեն դեմ են արտահայտվել Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ Ադրբեջանի իշխանությունների ցանկություններին՝ նրանց բանակցային որեւէ ձեւաչափում ընդգրկելու հարցում:

Եթե բանակցային գործընթացում ներգրավված երկրների, ներառյալ Հայաստանի կողմից, փորձ արվի բանակցություններում ներգրավել նաեւ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին, ապա դա կլինի Արցախի Հանրապետության գոյության ընթացքում ամենամեծ վտանգներից ու սպառնալիքներից մեկը, որի չեզոքացմանը կուղղվեն հայության բոլոր առողջ եւ իրատես ուժերը:

Այդ կարեւորագույն պայքարի առաջնագծում կլինեն նաեւ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հազարավոր համախոհներն ու աջակիցները»:

16.12. 2019

Արցախի Հանրապետություն, ք. Ստեփանակերտ

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ