16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Նիկոլն իր «հմուտ» խորհրդականների օգնությամբ միջազգային հանրությանը Ադրբեջանին մեկ անգամ ևս սանձազերծելու հնարավորություն է տալիս․ Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Փաշինյանն իր համաձայնությունը տվել ու լեգիտիմացրել է բանակցություններին այսպես կոչված «Արցախի ադրբեջանական համայնքի» ներգրավումը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Ու նորից այն մասին, թե ինչ ունենք. հաստատված բանակցություններ, որոնց, ի հեճուկս Փաշինյանի խոստման, Արցախը չի մասնակցում: Արցախի մասնակցության դիմաց նույն Փաշինյանը համաձայնություն է տվել ու, ըստ էության, լեգիտիմացրել է, այսպես կոչված, «Արցախի ադրբեջանական համայնքի» ներգրավումը: Այս ամենը թաքցնելու համար թե Փաշինյանն անձամբ, թե ԱԳՆ-ն, թե օտարերկրյա գործակալական ցանցը մեծ ու ապարդյուն ջանքեր գործադրեցին:

 

Այս ամենն արձանագրող անձանց հանդեպ վայրահաչոցը հիմնականում սահմանափակվում էր` «բա Սերժի վախտ խի չէիք…» թեզով: Ու սա թերևս էս պահի կարևորգույն արձանագրումն է: Արձանագրում, որի հիման վրա է կառուցվում ողջ գործընթացը: Նախ ասեմ, որ բացարձակ էական չէ, թե ով, ինչ էր Սերժի վախտ ասում, ես օրինակ բազմիցս եմ քննադատել նրան ու էդ հողի վրա նույնիսկ մի պահ սատարել եմ Փաշինյանին: Ստեղ էականը նա է, որ քարոզիչները ասելու այլ բան չունեն: Նրանք փաստացի ֆիքսում են, որ անում են այն ամենը, ինչ անում էր Սերժը ու զարմանում են, որ իրենցից այլ բան են պահանջում ու չեն էլ հիշում իրենց խոստումների մասին: Ընդ որում, ամեն ինչ բարդանում է նաև նրանով, որ նրանք սկզբից մի շարք հիմարություններ են անում հետո նոր սկսում են փորձել անել այն, ինչ անում էր Սերժը:

Մեծ առումով այլընտրանք չկա էլ: Կա Լևոն Տեր-Պետրոսյանի ճանապարհը, որը պոպուլիստի համար ինքնասպանություն է, ու կա Քոչարյան-Սարգսյան ճանապարհը, որը կայանում էր նրանում, որ ինչ ասես բանակցում էին, բայց փաստացի բան չէին անում: Սերժի հնարամտությունը կայանում էր նրանում, որ նա, զիջումներին համաձայնություն տալով, ոչ միայն բան չէր զիջում, այլ կարողանում էր ձեռքբերումներ գրանցել: Նման շատ կարևոր մի ձեռքբերում տեղի ունեցավ ապրիլյան պատերազմից հետո: Երբ պարտվելով մարտի դաշտում` ադրբեջանցիք ստիպված եղան նաև պարտություն կրել դիվանագիտական դաշտում:

Ապրիլյանից անմիջապես հետո Սերժ Սարգսյանը օրակարգ է բերում ՀՀ ու Արցախի միջև ռազմական դաշինքի կնքման հարցը: ԵԱՀԿ մինսկի խումբը սկսում է նրան համոզել, որ հետ կանգնի, նա հետ է կանգնում, բայց փոխարենը ստանում է Վիենայի ու Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնց շնորհիվ հետագայում շփման գծում տեղադրվում են մշտադիտարկման սարքավորումները: Հենց այդ սարքավորումներն են պատճառը, որ մինչ օրս հակառակորդի բոլոր դիվերսիոն հարձակումները տապալվել են` չսկսված: Սա բավականին պարզ երկքայլանի կոմբինացիա էր, որը էականորեն բարելավեց մեր անվտանգությունը: Սակայն պետք է հասկանանք, որ դա փաստացի պատժամիջոց էր` ադրբեջանի կողմից տապալված ագրեսիայի համար: Պատժվեցին թե Ադրբեջանը և թե ԵԱՀԿ-ն, որը վերջին 30 տարին զբաղվում է նրանով, որ փորձում է մեզ զիջումներ պարտադրել` միառժամանակ հայ ժողովրդի աչքերում տականքի համբավ ձեռք չբերելով:

Երբ որ մենք առաջ բերեցինք ռազմական դաշինքի հարցը, մենք շատ լավ հասկանում էինք այդ հարցի բովանդակային խնդիրները ու մեր համար, ինչպես և Սերժի համար այն դիվանագիտական քայլ էր: Քանի որ Հայաստանում չկա իշխանություն, մեր նման խմբերը կարողանում են նույնիսկ արտաքին քաղաքական օրակարգ թելադրել ու վերջին օրերի իրադարձությունները դրա վառ ապացույցն են: Ընդ որում, մենք, ինչպես և Սերժը, այդ քայլը ձեռնարկելիս ուզում ենք պատժել թե Ադրբեջանին և թե իր մեջքին կանգնած միջազգային հանրությանը: Սերժը իրենց պատժում էր ապրիլյանի համար, մենք պատժում ենք Նիկոլի համար: Միջազգային հանրությունը պիտի շատ հստակ հասկանա, որ իրենց կողմից 2018-ի գարնանը Հայաստանում իրականացված հեղաշրջումը, իրենց քթներից է գալու: Նրանք կրելու են դիվանագիտական, քաղաքական և ֆինանսական կորուստներ:

Հայաստանի քաղաքացիները արդեն սկսում են հասկանալ, թե ում ձեռքի գործն էր «Նիկոլը», նրանք նաև սկսում են հասկանալ, թե որն էր դրա նպատակը: Ու հասկանալուն պես տասնամյակներով չեն մոռանա ու ձեռի հետ մի օր էլ կարող ա որոշեն վարկերը հետ չտան:

Էս պահի դրությամբ իհարկե ամեն ինչ գնում է իրենց սցենարով: Նիկոլը իր «հմուտ» խորհրդականների օգնությամբ, հիմարությունը հիմարության հետևից դուրս տալով, միջազգային հանրությանը տալիս է առիթ ևս մեկ անգամ Ադրբեջանին սանձազերծել: Իրենց հաշվարկը պարզ է՝ ոչնչացնել Հայաստանի դիմադրողականությունը ներսից, արտոնել ագրեսիան, Ադրբեջանին «տալ» մի քանի շրջան, հետո խաղապահներ մտցնել, որ իրավիճակը վերահսկելի լինի:

Ինձ սակայն թվում է, որ այստեղ նույնպես նրանք սխալվելու են: Ու եթե հիմա դաշինքի հարցն է օրակարգում, շուտով Արցախի անկախության ճանաչման հարցը նույնպես կմտնի օրակարգ: Որտև Նիկոլը էսօր կա, վաղը Կանադա տեղ մի տեղ «ռակից» ա բուժվելու, իսկ մենք կանք ու կմնանք:

Այս ամենը գրում եմ ոչ միայն դեսպանատների համար, այլ նաև մեր քաղաքական «ուժերի» համար, որոնք իրանց արևին սպասում են տենան` ինչ կլինի: Որ շատ սպասեք, տունն եք մնալու:

Հ.Գ. իմ բոլոր ընկերներին ուզում եմ հիշեցնել, որ աշխարհի ամենա խիզախ կենդանին գառն է»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ