29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Երբեք դիվանագիտական ճակատում այսքան օրհասական վիճակ չէր եղել․ Աղասի Ենոքյան

45121_Aghasi_Enoqyan_2568_M

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ռազմա-քաղաքական դաշինքի անհրաժեշտության մասին

Մի շարք վերլուծաբաններ ու լրագրողներ, որոնք հավակնում են ղարաբաղյան խնդրի մասնագետներ լինել, անհեթեթ հարց են հնչեցնում, թե՝ բա Սերժի ժամանակ ինչու չէիք ուզում ռազմա-քաղաքական դաշինք կազմել։

Քանի որ չգիտեք, կամ ձեւ եք անում, որ չգիտեք ասեմ․

– Ռազմա-քաղաքական դաշինքը կտրուկ ու համարյա թե վերջին խաղաղ քայլն է

– Սերժի ժամանակ երբեք դիվանագիտական ճակատում այսքան օրհասական վիճակ չէր եղել, որը կստիպեր կտրուկ քայլերի գնալ

– Անգամ ապրիլյան պատերազմը սկսվեց առանց դիվանագիտական ճգնաժամի, իսկ պատերազմից Հայաստանն ու Արցախը դուրս եկան դիվանագիտական հաղթանակով

– Սերժի ժամանակ մենք գիտեինք նրա ռազմավարությունը, Սերժը անգամ վերջերս կրկնեց այն, որ “Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու”, իսկ չնայած բազմաթիվ խնդրանքներին ու ստիպելու ձեռնարկներին, Նիկոլը չի հայտարարում այդ մասին

– Սերժի ժամանակ չէինք կասկածում, որ նա դավաճան է, օտարների պլան է իրականացնում, իսկ Նիկոլի դեպքում ստիպված ենք գնալու նման քայլի, նման օրենքի, որը նրան կարգելի դավաճանությունը եւ կերաշխավորի մեր անվտանգությունըԵվ, ի վերջո․

– Սերժի ժամանակ բոլոր ներքին հայտարարությունները ուղղված էին արտաքին լսարանին, քանի որ ներսում այս հարցում նրան ոչ ոք չէր կասկածում, իսկ Նիկոլի բոլոր խառնափնթոր հայտարարությունները ուղղված են ներքին լսարանին շփոթեցնելուն, քանի որ դրսում՝ անկախ նրա ասածներից, հստակ գիտեն, թե Նիկոլը ինչ է անելու։

Ռազմա-քաղաքական դաշինքը նրա համար է, որ ներսում օրենդրորեն Նիկոլի համար կարմիր գիծ գծենք»։

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ