25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Իշխանության մոտ ազգային արժանապատվության նշաձողը սահմանված է շեյխերի՝ ջինսերով քաղաքապետարան մտնելու մակարդակով. Ղազինյան

Ադրբեջանն անցել է բանակցային գործընթացի սպառմանը, «Ադեկվադ-դիսկուրս» քննարկման ժամանակ ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:

«Ադրբեջանը 1994 թվականից այս կողմ վարում է Հայաստանի սպառման գործողություններ, իսկ հիմա Ադրբեջանն անցել է դրա կուլմինացիային՝ բանակցային գործընթացի սպառմանը: ԱԳ նախարարաների՝ Բրատիսլավայի հանդիպումից առաջ Ադրբեջանը հրապարակեց իր «կարմիր գծերը»: Դա հուշագիր էր վերջնագրի տեսքով: Վերջնագիր էր, որի պարագայում իշխանությունը պիտի արձագանքեր անմիջապես: Չէր կարելի դրա հրապարկումից հետո շարունակել բանակցություն: Եթե դա Ադբեջանի կարմիր գիծն է, բանակցություն չկա, ՀՀ իշխանությունն էլ պետք է իր կարմիր գիծը սահմանի, ցույց տա, որ Հայաստանի և Արցախի հետ վերջնագրի լեզվով խոսել հնարավոր չի: Դա ազգային արժանապատվության խնդիր է, մինչդեռ այսօրվա իշխանության մոտ ազգային արժանապատվության նշաձողը սահմանված է շեյխերի՝ ջինսերով քաղաքապետարան մտնելու մակարդակով: Իրական արժանապատվությունը գտնվում էր այստեղ», – ասաց նա:

Ղազինյանն ընդգծեց, որ Ադրբեջանը բանակցային պրոցեսը սպառելու և պատերազմի լեգիտիմ հիմքեր ստեղծելու համար կոնկրետ քայլերի է գնում ու գուցե ՀՀ իշխանություններն այդքան էլ սթափ չեն գնահատում իրավիճակը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ