19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բեգլարյանը գերակատարել է

 2012 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի  եկամուտների պլանը Տրանսպորտի և կապի նախարարությանը վերագրվող մասով գերակատարվել է 156.9 մլն. դրամով, որի արդյունքում պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 637.0 մլն. դրամ (պլան 480.0 մլն. դրամ), որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կազմում է 90.5 %:

Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնեց Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ ներկայացնելով վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ նախարարներից պահանջած զեկույցը սեփական ոլորտի վերաբերյալ:

Բեգլարյանի խոսքով՝ մինչև տարեվերջ, ըստ կանխատեսումների, պետական բյուջե կմուտքագրվի ևս շուրջ 160.5 մլն. դրամ, որի արդյունքում մուտքերի պլանը կգերակատարվի 17.9%-ով:

Նախարարության համակարգում գործում են 10 կազմակերպություններ, այդ թվում 5 ՓԲԸ, 4 ՊՈԱԿ և 1 հիմնարկ(ԾԻԳ), որոնց կողմից կատարած աշխատանքների և մատուցած ծառայությունների դիմաց ստացված եկամուտները  նախորդ տարվա  9 ամսվա համեմատ աճել է 2.5 %-ով և կազմել 1906.0 մլն. դրամ, իսկ փաստացի վճարված հարկերի գումարը կազմել է 405.3 մլն. դրամ, այդ թվում ԱԱՀ՝ 247 մլն. դրամ, շահութահարկ՝ 54.7 մլն. դրամ, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 0.5 %-ով: Նշված ժամանակաշրջանում աշխատողների միջին ցուցակային թիվը նվազել է 3,1% -ով և կազմել 1360 մարդ, իսկ սոցիալական ապահովագրության վճարները նվազել են 4.1 % -ով և կազմել 307,1 մլն. դրամ:

Մինչև տարեվերջ ըստ կանխատեսումների կվճարվեն շուրջ 135,1 մլն. դրամի հարկեր և 102,3 մլն. դրամի սոցիալական վճարներ:

Նախարարի զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ