23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Նայիր միայն քո կյանքին, Աստված քեզ է ասում ինչ որ ասում է, իսկ դու նայում ես կողքինիդ

Ուրախության պատգամ Ավետարանից

«Ասում եմ ձեզ, որ այսպէս ուրախութիւն կլինի երկնքում մի մեղաւորի համար, որն ապաշխարում է, քան իննսունինը արդարների համար, որոնց ապաշխարութիւն պէտք չէ» : Ղուկ.15:7

Նույնիսկ մեղավոր մարդու ապաշխարությունը, որի օգուտը միայն իր անձի փրկության համար է, երկնքում ուրախության պատճառ է: Սուրբ Գրքից արդեն գիտենք, որ Տէրը մոտ է բոլոր Իրենից ակնածողներին, նրանց, որոնք կանչում են Իրեն ճշմարտապես, Ինքն էլ լսում է նրանց աղոթքը, կատարում է նրանց կամքը, ու փրկում նրանց:
Կանխագետ Տերը գիտե, որ մարդը հոգնած է ոչ թե ֆիզիկական աշխատանքից, այլ իր սեփական մեղքի բեռի տակ կքված լինելուց:

Մեր Հայրերը շատ են անդրադարձել «Նայիր քեզ» կարգախոսին, որովհետև նրանք տեսել են որ մարդը նույնն է, և առաջին դարում և 21 րդ դարում՝ մեղանչելու առումով, չնայած որ արդեն քաղաքակիրթ է: Մարդու բնությունը նույնն է, մեղքերն են տարբեր, բայց բոլորս ենք հակված մեղքին: Ուրեմն այս պատվիրանը բոլորինս է, քանի որ չկա մարդ, որ կատարյալ ուրախ, հանգիստ, և անկախ լինի: Հավատուրացությունն է, որ լայն դուռ է բացում անբարոյականության դեմ: Հավատուրացություն չի նշանակում հայհոյել, կամ չհավատալ Աստծու գոյությանը, այլ երբ հավատում ես, և անտեսում հավատացածդ:

Բանական մարդը անտեսում է իր հավիտենական կյանք ունենալու հնարավորությունը: Մեզ համար եկած ու խաչված Քրիստոս ասում է ես եկա, որ կյանք ունենաք և առավել ևս ունենաք: Ուրեմն նայիր քո կյանքին, միայն քո կյանքին, Աստված քեզ է ասում ինչ որ ասում է, իսկ դու նայում ես կողքինիդ: Ու ժամանակը վազում է, ապաշխարության օրերը կրճատվում են, մոտենում են լացի և ատամները կրճտացնելու օրերը: Մեկն ասում է քրիստոնյա եմ, բայց հավատացյալ չեմ, մյուսն ասում է հավատացյալ եմ, բայց քրիստոնյա չեմ, երրորդն ասում է ոչ մեկն եմ, ոչ էլ մյուսը: Շատերը ասում են մենք աշխարհիկ պետություն ենք. Ո՞ւր է նա, որ առաջին քրիստոնյա լինելով, դավանում է իր հայրերի հաստատած Հավատամքը, և հասարակությանը կրթելով տանում է իր հետևից:

Շատ մարդիկ Թովմայի պես ուզում  են ստուգել քրիստոնյային, համոզվելու համար, թե փայլողը ոսկի՞ է արդյոք, որպեսզի իրենք էլ հավատան ու դառնան: Քրիստոնյան վախենում է այդ ստուգումից, քանի որ ինքը իր տան անդամին չի կարողանում դարձնել դեպի Քրիստոս, քանի որ իր խոսքը այլ է, գործը այլ…

Որովհետև իր հարևանը լսում է, թե նա ինչպես է գոռում իր կնոջ վրա ու հայհոյում, ուրեմն ինչպես նա կարող է մեկին սովորեցնել: Այսպիսին մինչև Երկրորդ Գալուստ էլ անկարող է մեկի համար օրինակ լինել: «Նայիր քեզ» ասում են Հայրերը:

 

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ