24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Իշխանության «պլան Ճ-ն». ի՞նչ է սպասվում ՍԴ դատավորներին. Ժողովուրդ

ՀՀ Ազգային ժողովը երեկ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը: Ըստ այդմ, եթե օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում 7 դատավորները, այդ թվում՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ, ինչի համար հարկատուները կվճարեն ավելի քան 600 միլիոն դրամ:

Օրաթերթը փորձեց հենց ՍԴ դատավորներից պարզել` նրանք կգնան վաղ կենսաթոշակի, թե չեն օգտվի արտոնյալ հնարավորությունից: Մեզ հաջողվեց զրուցել միայն նրանցից երկուսի` Արմեն Դիլանյանի և Ֆելիքս Թոխյանի հետ, սակայն, ինչպես հայտնի է, օրենքով տրված հնարավորությունները չեն վերաբերում Արմեն Դիլանյանին և Վահե Գրիգորյանին: «Ես կդժվարանամ ինչ-որ բան ասել, և դա կոռեկտ էլ չէ: Ես չեմ կարող ասել` իմ բախտը բերեց, թե ոչ, բայց այդ օրենքը ինձ վրա չի տարածվում», – ասաց Արմեն Դիլանյանը: Իսկ, ահա, Ֆելիքս Թոխյանը հավելեց. «Ես արձակուրդում եմ, ինձ մի՛ անհանգստացրեք, և 1000 անգամ ասել եմ, որ մենք իրավունք չունենք մեկնաբանել: Օրենքով մեզ արգելված է մեկնաբանել»:

Հավելենք, որ օրաթերթի տեղեկություններով` ՍԴ դատավորներն իրար խոստացել են ոչ մի պարագայում չգրել վաղաժամկետ թոշակի անցնելու դիմում: Իսկ ի՞նչ է սպասվում այդ դեպքում. իշխանությունները երկու ծրագիր ունեն` նախ, եթե դատավորները դիմումներ չգրեն երկամսյա ժամկետում, ապա կսկսվի նրանց ունեցվածքը ստուգելու գործընթաց` փորձելով այդպես որևէ խնդրահարույց հարց գտնել և իրավական լուծում տալ: Իսկ եթե այդ տարբերակն էլ չաշխատի, թերևս կգործադրվի «պլան Ճ-ն»:

Ինչպես հայտնի է, 2020 թվականի փետրվարին ձևավորվելու է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, սակայն բուն սահմանադրական փոփոխությունները տեղի են ունենալու երկու տարի անց` 2022 թվականին, և գործընթացի վերջնական արդյունքը պետք է լինի Սահմանադրական դատարանի լուծարումը, որպեսզի այդկերպ հաղթահարվի ճգնաժամը:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ